Posted in Հորինուկներ, Սաֆարյան Դավիթ

Կախարդական փաթիլը

                                 

Ձմեռն  եկավ:  Երեխաներն անհամբեր սպասում  էին  առաջին  ձյանը:  Փաթիլները  վիճում  էին,  թե  ո՞վ  պետք  է առաջինը  իջնի ցած:

_  Ես    ամենագեղեցիկն  եմ,-ասաց  Մեղմիկը:

_  Իսկ  ես  ամենախելացին  եմ,-ասաց Գիտունիկը:

_  Ո՛չ,  ես  պետք  է  առաջինը  իջնեմ,-ասաց երրորդ  փաթիլը:

_  Մինչ  դուք  վիճում  եք,  երեխաները  տխուր սպասում  են  մեզ,-ասաց  փաթիլներից  մեկը:

Պապիկ  ամպիկը  հետևում  էր վիճաբանությանը:

_  Ես  բոլորիդ  էլ  հասկացա,  բայց  առաջինը Երկիր  կիջնի  այն  փաթիլը,  որը  մտածում  է  երեխաների  մասինՆա  փաթիլին  անվանեց Կախարդական: Կախարդական  փաթիլն առաջինն  իջավ ցած  և  ուրախացրեց  աշխարհի  բոլոր երեխաներին:

Posted in Հորինուկներ, Սաֆարյան Դավիթ

Ցտեսություն,աշո՜ւն

B01C06C9-3C33-402E-A69E-E1D14D29C4B7.jpegԵս  շատ  եմ  սիրում  աշունը: Թռչունները երամներով  թռչում  են  տաք  երկրներ: Կանաչ տերևները  Աշուն  տատին  վրձնով  ներկում  է  կարմիր, դեղին, կապույտ, մանուշակագույննարնջագույն: Մի  խոսքով  մեզ  շրջապատող բնությունը    գույնզգույն  է: Օրերը   կարճանում են: Չարաճճի  քամին  պոկում  է  ծառերի տերևները: Եղանակը  ցրտում  է:

Ցտեսություն , գունավոր  աշուն,  մինչ հանդիպում  մյուս   տարի:

Posted in Սաֆարյան Դավիթ

Սաֆարյան Դավիթ

Ճամփորդություն   <<Փոքրիկ   Էյնշտեյն >>    գիտության  թանգարան

59EA8D4B-0FB1-4708-BD43-C86E288B8FB2

Այսօր  մենք  դասարանի  երեխաներով գնացել  էին  <<Փոքրիկ  Էյնշտեյն  >>  գիտության  թանգարան:Այնտեղ  տեսել ենք  բազմաթիվ  հետաքրքիր առարկաներ:Ի  տարբերություն  մյուս թանգարանների՝  այնտեղ  ցուցադրված առարկաներին  կարող  էինք  դիպչել: Կատարել  ենք  փորձեր: Ինձ շատ  դուր եկավ  մեծ  գունդը,  որին  դիպչելիս  մեր մազերը  էլեկտրականանում  էին: Շատ զվարճալի  էր:  Ես  օգնել  եմ        աղջիկներին ,  երբ  նրանք  անցնում էին  կամուրջով: Կար  մեխերից պատրաստված   աթոռ ,  որին  նստել ենք , և  մեխերը  չեն  ծակել:Ինձ  դուր եկավ  այս  ճամփորդությունը: