2019-2020 ուստարվա ճամփորդություններ
Դաստիարակների հոդվածներ
Խմբագիր՝ Լիլիթ Սահակյան
Փաթեթ
Հովհաննես Թումանյան
ՁՅՈՒՆԸ
― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։
ԾԱՂԻԿՆԵՐԸ
― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։
Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։
«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։
Ծառը մերկացավ
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց․
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սիպտակ հյուսերը
Կիտեց գետափին
Ուսումնական մեղվանոց
Ժամանակահատված՝ հունիս-օգոստոս
Մասնակիցներ՝ ճամբարականներ, ընտանեկան դպրոցներ։
Նպատակներ՝
- մեղվապահության առանձնահատկությունների ուսումնասիրություն,
- ընտանեկան մեղվապատմությունների, ավանդազրույցների վերհանում,
- ստեղծագործական երևակայության զարգացում,
- հորինուկների փաթեթի ստեղծում։
Սիրելի՛ ճամբարականներ, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչնե՛ր, եկե՛ք ուսումնասիրենք՝ կա՞ն մեր շրջապատում հարազատներ, հարևաններ, բարեկամներ, ովքեր զբաղվում են կամ երբևէ զբաղվել են մեղվապահությամբ։ Յուրաքանչյուրը թող փորձի տեղեկություն հավաքել մեղվի մասին, եթե կարող է՝ տեղում դիտարկի նրանց, տեսանյութով կամ ֆոտոշարով, ձայնագրությամբ, հարցազրույցով ներկայացնի մի փոքր պատմություն մեղուների մասին։
Նախագծի արդյունքում՝ կստեղծենք հորինուկների փաթեթ, որի օգնությամբ կդիտարկենք սովորողների պատկերացումները, մտածողությունը, երևակայությունը, լեզվական, նկարչական հմտությունները։
Տեղեկանք․ «Ես կարողանում եմ»
Ուսումնասիրել եմ Արմինե Գյոնջյանի դասարանական «Ես կարողանում եմ» նախագիծը արդյունքների փաթեթով։ Փաթեթում ներառված են տարբեր հմտությունների ու կարողությունների ցուցադրում-ներկայացումներ՝ մարզական, ընթերցողական, մուտքագրելու, ստեղծագործելու, երաժշտական, խոհարարական, շրջակայի խնամքի և այլն։ Նախագծի արդյունքները համապատասխանում են դասվարի ներկայացրած պահանջներին՝ ընտրել նախագծի առաջարկներից մեկը և ներկայանալ։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ աճն ու զարգացումն ակնհայտ են․ սովորողը կարողանում է կարդալ, մտապահել հեշտությամբ, հմտորեն մուտքագրել, մարզվել, պատրաստել, երևակայել և այլն։ Սովորողները հատկապես առցանց ուսումնական գործունեության շրջանում առավել ազատ են ստեղծագործելու, նոր մոտեցումներով ներկայանալու մեջ, որոնք բերում են հաջող աճի ու շարունակական զարգացման։ Նախագիծը ներկայացված է արդյունքներով, բայց կան սովորողներ, որոնք նախագծի նշված ժամանակահատվածում չեն ներկայացրել իրենք նախընտրած գործունեության տեսակը։
Ներկայացված է 25 սովորողի նորաբաց բլոգ։ Կան բլոգներ, որոնք դեռևս չեն համապատասխանում սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին կամ դեռ գտնվում եմ պասիվ վիճակում, բայց կան նաև բլոգներ, որոնք հարուստ են նյութերով, բավարարում են բլոգին ներկայացվող պահանջներին։ Կարծում եմ՝ դրանք ամառվա ընթացքում կարելի է շտկել և նոր ուսումնական տարին սկսել արդեն ամբողջովին պատրաստ մեդիահարթակներով։
«Արտակարգ» 2020-2021 ուսումնական տարին՝ արտակարգ «Մուտք»-ի ճամբարով
2020-2021 ուստարվա մեկնարկն ինձ համար նշանավորվեց «Ելք»-«Մուտք» ստուգատեսներով՝ «Իմացումի հրճվանքի» նոր սկզբով՝ առաջին անգամ առաջին դասարան մուտքով։ Ես էլ իմ հերթին անցնում եմ «Մուտք»-ի իմ ճամբարը՝ յուրատեսակ անցումային ծեսի միջոցով տեղափոխվելով իմացումի մի աշխարհից մեկ այլ աշխարհ։ Այս մուտքը, թվում է, սովորական չէ, յուրատեսակ է, ոչ այնքան ֆիզիկական, որքան առցանց, որոշակի հեռավորությունից։ Սակայն այն արտասովոր է միայն նրանով, որ մուտք-նորամուտն է առցանց (թե չէ՝ արդեն չորրորդ ամիսն ենք աշխատում հեռավար-առցանց ձևաչափով)։ «Արտակարգ» գարունը վաղուց սովորական է դարձել՝ հերթափոխը հանձնել «արտակարգ» ամռանը։ Թվային ուսուցման գործիքների՝ նոթբուք-նեթբուք, հեռախոս, միասնական-հիմնական կիրառությամբ առանձնացավ ուսումնական գարունը բոլորիս՝ սեբաստացի և ոչ սեբաստացի մանկավարժական աշխատողների ու սովորողների համար։ Առաջին անգամ կապը վեց տարեկանների նորաստեղծ ընտանեկան դպրոցների հետ իրական դարձավ մայիսի վերջին՝ ուսումնական չորրորդ շրջանի մեկնարկի հետ։ Ձևավորվեց «Ծուղրուղո՛ւ» առցանց ջոկատը՝ կազմված քսանվեց վեց տարեկաններից ու քսանվեց ջոկատի ղեկավարներից։ Որքան էլ զարմանալի թվա, առաջին տպավորություններն անիրական էին, կենդանի ու ոգևորող։ Հունիսմեկյան կրթական շքերթով ազդարարվեց վեց տարեկանների առցանց ոտնամուտը կրթահամալիր։ Առցանց հրճվանք, խինդ ու ցնծություն, առաջինը ներկայանալու ցանկություն, խոսելու, պատմելու անվերջ ձգտում, որ համակել էր բոլորին՝ այս ամենը ողողելով անտիվիրուս երաժշտությամբ՝ Կոմիտասով։ Այսպես պարբերաբար առցանց կապի մեջ մտնելով՝ ձևավորեցինք կրթական նոր հարթակ, նոր համայնք, որն իր հետ բերում և դեռ բերելու է նոր հեղինակներ, նոր մտքեր, նոր առաջարկներ։ Փորձեցինք ֆիզկական մեկ միջավայրը առժամանակ փոխարինել քսանվեց ընտանեկան ուսումնական միջավայրերով, տեղափոխել տուն, ընտանեկան բացօթյա տարածքներ՝ պատշգամբներ, բակեր, այգիներ, խաղահրապարակներ։
Երբ խոսում ենք ընտանեկան ուսուցման մասին, նկատի ունենք ընտանեկան ուսումնական միջավայրը՝ իր բոլոր հարմարություններով ու հնարավորություններով, բոլոր աշխատանքներով ու նախաձեռնություններով, անդամներով, քանի որ առցանց համագործակցելը հեղինակային մանկավարժության կրողի հետ, աստիճանական ներառվելը այլընտրանքային հեղինակային ուսուցմանը, նրա համահեղինակ դառնալն են ապահովում իրական-կենսական կրթություն, կյանքով ուսուցում։ Նորեկ սեբաստացի ճամբարականների համար առցանց մուտքի ճամբարը նոր աշխարհ է, նոր հնարավորություններ, իմացումի հրճվանքի նոր՝ աներևակայելի սկիզբ։
Սա նոր կարգավիճակ է ինչպես մանկավարժական աշխատողի, այնպես էլ նոր սեբաստացու, նոր ծնողի համար։ Նրանք աստիճանաբար, հանդիպումից հանդիպում ներառվում են ուսուցման այս այլընտրանքային գործընթացին։ Դրա համար նոր ձևավորվող ընտանեկան դպրոցներին անընդհատ «ներարկում» ենք ինքնուրույնություն, «ես կարողանում եմ». չէ՞ որ նա է ընտրել հեղինակային կրթության այս ձևը, ուրեմն՝ կարող է և պետք է դառնա հեղինակ ու կազմակերպիչ։ Կարևոր են ընտանեկան նախագծերի առաջարկները ինչպես հենց սովորողի ընտանեկան դպրոցի, այնպես էլ կրթահամալիրի համար։
Հունիսյան աշխատակարգը կազմելուց հետո անցանք ակտիվ աշխատանքների։ Նախ՝ անհրաժեշտ էր ընտանեկան դպրոցի ղեկավար-ծնողներին ծանոթացնել կրթահամալիրին, ներկայացնել կարգերն ու ուսումնական պլանը։ Առցանք ծանոթացում-քննարկումներից հետո ներկայացրի էլեկտրոնային փոստը, Youtube, այդ հարթակներում գրանցվելու, դրանցից օգտվելու կարգը, նյութ տեղադրելը և այլն։ Այդ ամենի մասին պատրաստեցի տեսադասեր՝ ավելի մատչելի ուսումնասիրելու, սովորելու և գործածելու համար։ Ծանոթացանք նաև «Դպիր» էլեկտրոնային ամսագրին, հրապարակված մանկավարժական մոտեցումներին ու մշակումներին՝ առաջարկելով ծնողի դպիրյան ընթերցանության փաթեթ։ «Բարև՛, ես եմ․․․»ծանոթությունը երկուստեք ներկայանալու առաջին փորձն էր։ «Ես» նախագծով վեց տարեկանները միմյանց հետ ծանոթացան, նկարաշարերով, տեսանյութերով պատմեցին իրենց, ընտանիքի,սիրելի խաղալիքի,զբաղմունքի մասին։ Ապա շարունակվեցին հեռավար հանդիպումները, «Իմ խաղալիքը», «Իմ ընտանիքը» քննարկումները՝ սովորողներին հնարավորություն տալով ինքնաարտահայտվել, առցանց հարթակում ձևավորելով հաղորդակցական հմտություններ, երաժշտական ունակություններ։ Ըստ կրթահամալիրյան հունիսյան օրացույցի՝ սովորողները հեռավար իրականացրին նկարչություն, բացօթյա պլեներ, ծեփ։
Ոգևորությունը մեծ է․ այցելելով դասարանական բլոգ, ծանոթանալով միմյանց աշխատանքներին՝ վեց տարեկաններն աստիճանաբար ակտիվանում են, ուրախ ողջունում միմյանց, ընտանեկան դպրոցը ձեռք է բերում նոր մեդիահմտություններ, միմյանց հետ առցանց հաղորդակցվելու, շփվելու նոր հմտություններ ու կարողություններ։ Բոլոր աշխատանքներն ըստ նախագծերի ամփոփվում են դասվարի բլոգում՝ որպես առցանց ճամբարային գործունեության ամփոփում։
Ճամբարային արդեն չորսշաբաթյա գործունեությունը հնարավորություն է տալիս վստահ ասել, որ այս ուսումնական տարին լինելու է ուսուցանելուն ծառայող տարի՝ իր անակնկալ ձևաչափերով, ինչպես նաև ուսումնական գործընթացների յուրօրինակ կազմակերպման, ուշագրավ ու զարմանալի տարի։ Ուսումնական կամուրջը, որ գցել ենք ընտանեկան նոր դպրոցների ու կրթահամալիրի միջև, պիտի դառնա շուրջտարյա ուսումնական անցուդարձի կարևոր մայրուղի, որից շարունակ պիտի ճյուղավորվեն նոր փողոցներ։ Աշխատանքները շարունակվում են․ առջևում վեց տարեկանների ընտանեկան դպրոցների ուսումնական նախաշրջանն է՝ ամառային շրջանը՝ իր հետաքրքիր ուսումնական փաթեթով, նյութերով, և մեր՝ մանկավարժական աշխատողներիս ուսումնական հինգերորդ՝ հեղինակային ծրագրեր մշակելու, ինքնակրթվելու ամառային ամենագունեղ շրջանը։
Ընտանեկան-մարզական տարի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված է 1-3-րդ դասարաններում մարմնակրթությունը կազմակերպել շաբաթական 3 դասաժամով։ Բացի դրանից, պարապմունքները ներառում են մարմնամարզական վարժություններ, բակային, էստաֆետային խաղեր, ձմեռային մարզախաղեր, չմշկասահք, դահուկ, սահնակ, բակային ազգային-տոնական խաղեր, ռոդարիական մարզախաղեր, հեծանվավարություն, լող, ինչպես նաև միջդպրոցական, միջդասարանական մարզական ստուգատեսներ։ Մարմնամարզական պարապմուքները կրտսեր դպրոցում անընդհատ են՝ սկսած առավոտյան քայլքից, առավոտյան ընդհանուր պարապմունքից, ուրախ մարզական դադարներից մինչև մարզական ֆլեշմոբներ, պարեր, աչքերի, գլխի վարժություններ, ուսումնական քայլք, վազք, ճամփորդություններ: Մարզական իսկական հրճվանքն ապահովում են ծրագրով որոշված կարգով մարզական պարապմունքները և ստեղծագործական անսահման երևակայությունը։ Այս բանաձևն է հնարավորություն տալիս կրտսեր դպրոցի դասվար-կազմակերպչին, օգնականին, մարմնակրթության ուսուցչին իրական մարզական հրճվանք պարգևել և՛ սովորողին, և՛ անձամբ իրեն։ (Կազմակերպման մասին ավելի մանրամասն պատմել եմ Մարմնակրթության կազմակերպումն Արևելյան դպրոցում, Ռոդարին մարզաշխարհում, Մարզական «Իմացումի հրճվանք», թե իմացումի մարզական հրճվանք հոդվածներում):
2019-2020 ուսումնական տարում առանձնացնեմ մարզական գործունեության կազմակերպման երկու հիմնական ձև՝ ֆիզիկական-դպրոցական և հեռավար-առցանց-ընտանեկան, բայց այստեղ ուզում եմ ընդգծել հեռավար-ընտանեկան ուսուցման ձևը մարզական տեսանկյունից։
Առաջինի կազմակերպման գործում մեծ է ուսուցչի դերը՝ որպես ծրագրի մարզական մասի կազմակերպիչ-պատասխանատու, իսկ երկրորդում դերերը մի քիչ փոխվում են՝ ուսուցիչը դառնում է խորհրդատու-մարզիչ, իսկ ընտանեկան դպրոցը՝ իր ղեկավարով՝ մարզական գործունեության նախաձեռնող-կատարող, նախագծերի հեղինակ։
2019-2020 ուսումնական տարվա սեպտեմբեր-փետրվար ամիսներին մարմնակրթության կազմակերպումը տեղի է ունեցել մարզադահլիճներում, բակում, այգում, բաց միջավայրում տարատեսակ մարզումների, մարզախաղերի ու ստուգատեսների միջոցով։
Ուսումնական աշունը մարզական էր, ռոդարիական․ միասին քայլել ենք, վազել, բարձունք հաղթահարել, լողացել, մարզվել, համագործակցության ծրագրով մասնակցել միջդպրոցական աշնանային ստուգատեսի, շփվել տվյալ դպրոցի սովորողների հետ, ընկերացել, շարունակել միասնական աշխատանքը։ Մարզական ժամերն ամենօրյա գործունեության մաս են կազմել նաև ձմռանը։ Ձմեռային ճամբարային գործունեության մեջ կարևոր տեղ են գրավել միջդասարանական ստուգատեսները, որոնք միջանձնային հարաբերությունների ձևավորման, ինչպես նաև սովորող-սովորեցնող հարթակներ ստեղծելու լավագույն հնարավորություններն են տալիս մեզ։
Աննկարագրելի ուրախության ու հրճվանքի պահեր բոլորիս պարգևեց բանգլադեշյան առաջին ձյունը հունվարի տասներեքին, հետո էլի շարունակեց իր հրաշքով ամենուրեք տարածել տոն, ուրախ ճիչ, խինդ ու ծիծաղ՝ իսկական մարզական հանդես կազմակերպելով։ Բայց ձմեռն իր ճերմակ գորգը վաղուց փռել էր Ջրվեժի անտառապուրակում ու գրկաբաց սպասում էր մեզ՝ սեբաստացի ճամբարականներիս։ Դե, մենք էլ չուշացանք․ մի քանի ջոկատով հյուրընկալվեցինք, խաղացինք ու զվարճացանք, կարոտն առանք ձմեռվա մարզական հրճվանքի, իսկ աննկարագրելի տպավորությունները տեղ գտան սովորողների բլոգներում:
Ուսումնական երրորդ շրջանը նոր էր սկսվել, երբ համաճարակի «շնորհիվ» անցանք հեռավար-առցանց ձևաչափով աշխատելուն։ Բոլորս գիտենք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի բաղադրիչներից մեկը հեռավար-առցանց ուսուցումն է, որը հնարավորություն է տալիս սովորողներին ցույց տալ տարատեսակ հմտություններ ու կարողություններ որոշակի հեռավորությունից, ուստի այսօրեական համաճարակային մարտահրավերով պայմանավորված՝ անցանք հեռավար գործունեության՝ չմոռանալով կարևոր բաղկացուցչի՝ մարզական բաղադրիչի մասին։ Կրթահամալիրը մարտ ամսին մշակեց ընտանեկան կրթության ուղեցույց՝ իր չորս կարևոր բաղկացուցիչով։ Կրթությունն այսպիսով դարձավ առավել քան երբևէ ընտանեկան։ Ընդգծեմ այդ բաղկացուցիչներից մեկը՝ ընտանեկան նախագծերով ուսուցումը, որտեղ կարևոր տեղ ունի նաև մարմնակրթության կազմակերպումը։ Ընտանեկան աշխատանքներում առանձնացան տեսակ-տեսակ գործունեություններ՝ տեխնոլոգիական, երաժշտական, ընթերցանության, մարզական և այլն։ Ծնվեցին մարզական գործունեություններ, որոնք առաջարկեցին սովորողը, ընտանիքը։ Նախ՝ սկսեցի կազմել յուրաքանչյուր շաբաթվա աշխատանքային նախագիծը, սովորողներին ներառել տարատեսակ գործունեությունների մեջ, այդ թվում՝ մարզական, բնակավայրը, պատշգամբը, հետագայում նաև բակը, այգին օգտագործել որպես մարզադահլիճ, մարզադաշտ, խաղահրապարակ։
Փորձեցինք առկա մարզական-ուսումնական գործունեությունը նույնպես տեղափոխել առցանց հարթակ, որն ինքնըստինքյան դարձավ իսկական ընտանեկան մարզական ֆլեշմոբ՝ մեկը մյուսին չնմանվող մարզական տեսանյութերով։ Ապա աստիճանաբար, «սահուն քայլերով» զիջեցի՝ տեղավորվելով հեռվից խորհրդատուի դերում։
Այստեղ՝ ընտանեկան մարզական գործունեության կազմակերպման մեջ, շատ կարևոր է ընտանեկան ստեղծագործական երևակայությունը՝ ինչպե՞ս ընտանիքը, սովորողը կկազմակերպի իր մարզական առօրյան, տեղ կգտնի՞ այն իր ընտանեկան դպրոցում, ի՞նչ չափով, ինչո՞ւ և այլն։
Ահա՛ այսպիսի և այլ հարցերի պատասխանները տվեցին ընտանեկան դպրոցի ներկայացուցիչները՝ սկսած առցանց ուսուցման առաջին օրվանից։
Նշեմ, որ այս շրջանում ստեղծվել են շատ ընտանեկան մարզական նյութեր՝ բազմազան ու մեկը մեկից հետաքրքիր։ Կարևորն այն է, որ ուսումնական գործընթացը՝ լինի մարզական, թե այլ, անընդհատ է, ամենօրյա՝ որպես ինքնակրթության կարևոր բաղկացուցիչ։ Առաջին կարևոր հեռավար-առցանց մարզական նախագիծը «Հիգիենայի և առողջ ապրելակերպի» ստուգատեսն էր, որը սովորողների մեջ ձևավորեց նոր հմտություններ ու սովորություններ։ Տեսանյութերի տեղատարափը ստուգատեսը վերածեց իրական մարզահանդեսի։ Ամեն մեկն իր երևակայությամբ ստեղծեց սեփական մարզական դպրոցը։ Առցանց ուսուցումը հնարավորություն տվեց մարզական մեկ դպրոցի փոխարեն ունենալ բազմաթիվ մարզադպրոցներ, յուրովի ծավալել մարզական գործունեություն, որի արդյունքում մարզիկ-սովորողը ձևավորեց իր ընտանեկան մարզափաթեթը, ինչն էլ ամփոփվեց երրորդ դասարանցիների «Ելք» ստուգատեսում։
Այդ փաթեթներում տեղ գտան ընտանեկան մարմնամարզությունը, հեծանվավարությունը, լողը, ազգային խաղերը, բակային խաղերը, ռոդարիական խաղերը, էստաֆետային խաղերը, շախմատը և այլն:
Ես՝ որպես ընտանեկան դպրոցի ղեկավար, նույնպես կազմակերպեցի մեր մարզական գործունեությունը, որի արդյունքում իմ ընտանեկան դպրոցի սովորողները հմտացան մարզական շատ կարողություններում։
Կրթական այս հեռավար աշխատանքը լայն հնարավորություններ տվեց բոլորիս, հեռացրեց անգործությունից, դրդեց ընդարձակվել, ստեղծագործել, ամեն տեղ ներդնել գործողություն, շարժում՝ այսպիսով պահելով մեզ առողջ, լավ «մարզավիճակում», ապահովելով շարունակական զարգացում, լրացնելով նորանոր մարզական պարապմունքներով։
Այսպիսով՝ ընտանեկան նախագծերը միշտ էլ եղել են հեղինակային կրթական ծրագրի հիմքում և հիմա՝ հեռավար աշխատանքային այս օրերին, դրանք ճյուղավորել են իրենց ենթադպրոցները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ընտանեկան մարզական դպրոցը։
Հենց այսպես էլ ապրում ենք՝ ամեն անգամ օգտվելով առցանց ուսուցման ընձեռած հնարավորություններից, բացահայտելով ընտանեկան դպրոցների նոր ենթաճյուղեր, որոնք ստեղծում են ինքնակրթության նոր նախադրյալներ։ Սա՛ է նոր ժամանակներին համահունչ ինքնակրթությունը։
Ընտանեկան դպրոցի նախագծեր
Ամառային ուսումնական փաթեթ
Ընթերցանության ցանկ
Անտուան դը սենտ Էքզյուպերի- «Փոքրիկ Իշխանը»
Աստրիդ Լինդգրեն- «Երկարագուլպա Պիպին»
Մարկ Տվեն- «Թոմ Սոյերի արկածները»,
Կարդալուց հետո կատարի՛ր հետևյալ աշխատանքները.
Նշի՛ր գրքի վերնագիրը, հեղինակին:
Փորձի՛ր արտահայտել վերաբերմունքդ՝ հետաքրքիր էր գիրքը, ի՞նչ իմացար, ինչի՞ մասին էր, ովքե՞ր են հերոսները, ի՞նչ սովորեցիր։
Ձայնագրի՛ր քեզ դուր եկած հատվածը:
Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները, բառակապակցությունները, բնության պատկերները, հերոսներին բնութագրող և նկարագրող տողերը, նկարի՛ր։
Անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Ամառային ճամփորդություն
Ամառային արձակուրդի ընթացքում մեկնած ճամփորդության մասին բլոգումդ ներկայացրո՛ւ.
- տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին,
- այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին,
- տեսանյութով, ձայնագրությամբ, պատումի, հարցազրույցի տեսքով։
Բակային խաղեր: Առաջարկում եմ նկարահանել այն խաղերը (գոնե մեկը), որոնք բակում խաղում եք ընկերների հետ: Տեսագրության հետ միասին ներկայացնում եք նաև խաղի նկարագրությունը՝ ինչպե՞ս են խաղում։
Խնդիրներ
Առաջարկում եմ տրամաբանական խնդիրների այս փաթեթները, որոնք կարող ես լուծել ընտանիքիդ անդամների հետ։
«Կենգուրու» մաթեմատիկական առաջադրանքներ
Մաթեմատիկա «Քան» ակադեմիա
«Կենգուրու» մաթեմատիկական առաջադրանքներ
Մաթեմատիկա «Քան» ակադեմիա