Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր, Ռոդարի

Ռոդարիական օրեր

Ժամանակահատվածը՝ ապրիլ-մայիս

Ուսուցման ձևը՝ հեռավար

Մասնակիցներ՝ ընտանեկան դպրոցներ

Նպատակներ և խնդիրներ՝

Ռոդարիական հնարք-մեթոդները կիրառելով՝ զարգացնել ստեղծագործական մտածողությունը, նպաստել  սովորողների ինքնուրույն մտածելու, դիտարկելու, ուսումնասիրելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացմանը՝ կիրառելով ու զարգացնելով մեդիահմտությունները:

  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների կիրառում ու զարգացում
  • մեդիահմտությունների կիրառում ու զարգացում

Ուղղությունները՝

  • Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում
  • Լիմերիքներ
  •  «Շրջված»,  «շփոթված» պատմություններ
  • «Ինչ կլիներ, եթե…»

Աշխատանքները հրապարկվելու են սովորողների բլոգներում, ենթակայքում:

Ջ. Ռոդարի՝ «Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն»

  • Ընթերցել Ռոդարիի հեքիաթները, ձայնագրել, տեղադրել բլոգում։
  • Յուրաքանչյուր սովորող իր կարդացած  հեքիաթներից մեկի համար հորինում է երկու նոր տարբեր ավարտներ և տեղադրում բլոգում:
  • Այլ աշխատանք

Արդյունքներ