Posted in Նախագծեր, Ջերմոց-լաբորատորիա

Ծաղկե օազիս

8F7B2AFA-3EF6-4E29-B125-81E876079206
Տևողությունը՝ մեկ ամիս

Վայրը՝ Քոլեջի Գարդենիա, Արևելյան դպրոց, բակ, այգի

Մասնակիցներ՝ երրորդ դասարանցիներ


Նպատակը՝

  • Սովորողների միջոցով մեծ քանակությամբ թաղարային բույսերի ստեղծում:
  • Ծաղկային օազիսի ստեղծում դպրոցի մի հատվածում։
  • Ծանոթացում աճեցված բույսերի տեսակներին, դրանց խնամքին, բազմացմանը:
  • Անմիջական մասնակցություն դրանց  տնկմանը:

Խնդիրներ՝

  • Հողը փխրեցնել, նախապատրաստել տարածքը,
  • տեխնոլոգի օգնությամբ այլընտրանքային լուծումներ ստանալ,
  • ծիլերը տեղափոխել թաղարներ, երկրորդ փուղում՝ թաղարից հողամաս։

Իրականացման ընթացքը
Այս նախագիծը իրականացնում են երրորդ դասարանի սովորողները տիկին Շողիկի խորհրդով և օգնությամբ։ Նախ՝ ընտրել հարմար տարածք, հետաքրքիր լուծումներով ձևավորել, փխրեցնել, հարթեցնել հողը։ Ցանել սերմերը, աճելուց հետո տեղափոխել հողատարածք։

Արդյունքում
1 Կիրացվեն և կսպառվեն ստեղծված հարյուրավոր թաղարային բույսերը, և հնարավորություն կստեղծվի նորերը ստեղծելու:
2. Նոր թափ կստանա  թաղարներով ծաղիկ նվիրելու կուլտուրան:
3. Կանաչ ծաղկե օազիսներն ավելի շատ  կտարածվեն բակերում, կստեղծվի էկոլոգիապես ավելի մաքուր միջավայր, որովհետև շատ բույսեր ոչ միայն թթվածնով են հարստացնում օդը,այլև կլանում են վնասակար էլեմենտները:

Սարգսյան Մանե

Սարգսյան Մանե

Բույսերի խնամք

Այգի

Իմ բույսերը

Իմ բույսերը

Շրջակայի խնամք

Posted in Ջերմոց-լաբորատորիա, Ես և շրջակա

Իմ բույսը, կենդանին

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանցիներ

Նպատակը՝

  • Սովորողների մեջ սերմանել սեր բուսական և կենդանական աշխարհի հանդեպ, ձեռք բերել պատասխանատվության զգացում խնամքով վերաբերվելու շրջակա միջավայրին, բարեխիղճ կատարելու իրենց պարտիզպանի պարտականությունը:
  • Իր խնամած բույսի, կենդանու փորձի փոխանակում հասակակիցների շրջանակում

Յուրաքանչյուր սովորող պատմում-գրում-արձանագրում-տեսագրում  է որևէ բույսի կամ իր խնամած բույսի, կենդանու մասին:

Արդյունքում՝ պատումներ բլոգներում, տեսանյութեր, ձայնագրություններ։

Արդյունքներ՝

Իմ կենդանին

Ջերմոց

Իմ բույսը

Բնասերը

Ծառեր

Ծառեր

Ծառեր

Posted in Նախագծեր, Ջերմոց-լաբորատորիա

Ճանաչում ենք կրթահամալիրը

Ճանաչում ենք կրթահամալիրը մեր հին նոր սեբաստացիների հետ։ Այսօր եղանք Քոլեջում, ծանոթացանք փոքրիկ սեբաստացիների հետ, այցելեցինք Ջերմոց-լաբորատորիա, ուսումնասիրեցինք տիկին Շողիկի՝ «Կտոր մը դրախտեն»-ը, նորածին գերմանամկներին, ձկներին, այլև շատ ճանաչողական զրույց-քննարկում ունեցանք բույսերի ու կենդանիների մասին։

 

 

 

 

Posted in Ուսումնական գարուն, Ջերմոց-լաբորատորիա

Հայ-վրացական հանրակրթական ծառատունկ

Այսօր Արևելքում ծաղկատունկ էր վրացի ընկերների հետ: Տիկին Շողիկի բացօթյա պարապմունքի ընթացքում ծանոթացանք ծաղիկների տեսակներին, ծաղիկը թաղարից ճիշտ տեղափոխելու և տնկելու հմտություններին՝ տեղում կիրառելով դրանք: Տնկեցինք Արևելյան դպրոցի երկրորդ դասարանցի Ավագյան Հարութի ընտանեկան ջերմոցից նվեր ստացած ծաղիկները, ինչպես նաև չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողների աճեցրած սածիլները: Մեզ հետ ծաղկատունկին սիրով մասնակցող վրացի սովորողները տարբեր հարցեր ուղղեցին տիկին Շողիկին:

Արևելյան բակ-պարտեզն այսքան ուսումնական դարձնելու համար շնորհակալություն ենք հայտնում բոլորին:

 

 

Posted in Ուսումնական ճամփորդություն, Ջերմոց-լաբորատորիա

Ընտանեկան ջերմոց

Մեր սիրելի սովորող Հարությունի մայրիկի հրավերով այսօր ուսումնական ճամփորդությամբ ուղևորվեցինք Գեղանիստ գյուղ: Ապշեցուցիչ գեղեցկություն էր. կարծես կանաչ դրախտ լիներ: Ընկեր Շողիկը ուսումնական պարապմունք անցկացրեց՝ պատմելով մեզ մի քանի ծաղկի մասին: Խոստացանք էլի հյուրընկալվել նրանց գրկաբաց եդեմում:

 

Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն, Ջերմոց-լաբորատորիա

«Ընտանեկան ջերմոց-լաբորատորիա» նախագիծ

 

Կրթական լաբորատորիա                                          7476b70e-104e-4ab7-86f8-ae0118d00a5f

 

Սովորող Ավագյան Հարությունը ուսումնական արձակուրդի ընթացքում ներկայացրեց իրենց ընտանեկան ջերմոցը,  մեզ սիրով հրավիրեց: Մեծ և ընդարձակ ընտանեկան ջերմոցում նա ցանել է զանազան ծաղիկների սերմեր նաև կրթական պարտեզի համար:

Օրը՝ ապրիլի 4

Ժամը՝ 11:00-13:00

Վայրը՝ Արմավիրի մարզ, գյուղ Գեղանիստ

Նպատակը և խնդիրները՝

  • ուսումնական շրջիկ նախագծի իրականացում,
  • արտագնա միասին աշխատելու հնարավորության ընձեռում,
  • բույսերի աշխարհի ճանաչողություն,
  • բույսերի աճն ու զարգացումն ապահովող պայմանների, օգտակար և վնասակար հատկությունների մասին գիտելիքների ընդլայնում,
  • բույսերը խնամելու կարողությունների ամրապնդում։
  • Ընթացքը՝

Անցկացնում ենք ուսումնահետազոտական աշխատանք բույսերի աշխարհում։ Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ ստանում են  անհրաժեշտ տեղեկություն բույսերի մասին։ Սովորում ենք ճիշտ խնամել և աճեցնել  բույսերը, ճիշտ փխրեցնել հողը:

Արդյունքը՝

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

 

Հասցե՝ գյուղ Գեղանիստ, Կենտրոնական 17, հեռախոս՝ 094738584։

55961828_371742590347685_2684441971174408192_n