Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական արձակուրդ, Ուսումնական գրականություն, Ուսումնական նյութեր, Ամառային ճամբար

Ամառային ուսումնական փաթեթ

 

Ընթերցանության ցանկ

Անտուան դը սենտ Էքզյուպերի- «Փոքրիկ Իշխանը»

Աստրիդ Լինդգրեն- «Երկարագուլպա Պիպին»

Մարկ Տվեն- «Թոմ Սոյերի արկածները»,

Դոնալդ Բիսեթ հեքիաթներ

Կարդալուց հետո կատարի՛ր հետևյալ աշխատանքները.

Նշի՛ր գրքի վերնագիրը, հեղինակին:

Փորձի՛ր արտահայտել վերաբերմունքդ՝ հետաքրքիր էր գիրքը, ի՞նչ իմացար, ինչի՞ մասին էր, ովքե՞ր են հերոսները, ի՞նչ սովորեցիր։

Ձայնագրի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները, բառակապակցությունները, բնության պատկերները, հերոսներին բնութագրող և նկարագրող տողերը, նկարի՛ր։

Անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնած ճամփորդության մասին բլոգումդ ներկայացրո՛ւ.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին,
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին,
  • տեսանյութով, ձայնագրությամբ, պատումի, հարցազրույցի տեսքով։

Բակային խաղեր: Առաջարկում եմ նկարահանել այն խաղերը (գոնե մեկը), որոնք բակում խաղում եք ընկերների հետ: Տեսագրության հետ միասին ներկայացնում եք նաև խաղի նկարագրությունը՝ ինչպե՞ս են խաղում։

Խնդիրներ 

Առաջարկում եմ տրամաբանական խնդիրների այս փաթեթները, որոնք կարող ես լուծել ընտանիքիդ անդամների հետ։

«Կենգուրու» մաթեմատիկական առաջադրանքներ

Մաթեմատիկա «Քան» ակադեմիա

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկական խաղեր

 

«Կենգուրու» մաթեմատիկական առաջադրանքներ

Մաթեմատիկա «Քան» ակադեմիա

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկա-3

Մաթեմատիկա

 

Ողջո՛ւյն, ամառ։ Բարի՛ ընթերցում և առողջ և ուրախ ամառ բոլորիս։

 

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր, Ուսումնական արձակուրդ, Ուսումնական գարուն

«Ուսումնական գարուն» նախագիծ

Ժամանակահատվածը՝  մարտի 23-27    87279587_639671306861402_8756758191292809216_n

Մասնակիցներ՝

երրորդ դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ, այլք:

Նպատակը՝

ինքնակրթություն, ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածություն, ընտանեկան կրթության կազմակերպում:

 

Խնդիրները՝

  • գրավոր ու բանավոր խոսքի միջոցով խոսքի, անկաշկանդ արտահայտվելու հմտությունների զարգացում,
  • ստեղծագործական երևակայության միջոցով խոսքի զարգացում,
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում,
  • դիտարկելու, ուսումնասիրելու, արձանագրելու միջոցով վերլուծական մտքի, ազատ շփման կարողությունների զարգացում։

Նախագծի ուղղությունները՝ 

  1. Գեղարվեստական, գիտահանրամատչելի գրականության ընթերցում։

Ընտրի՛ր քո ցանկությամբ կամ ծնողի օգնությամբ որևէ գիրք, կարդա՛, բլոգում պատմի՛ր, վերլուծի՛ր

2. Լավ երաժշտության ունկնդրում։

Ծնողի օգնությամբ ընտրի՛ր և լսի՛ր երաժշտություն, բլոգում դի՛ր երաժշտության հղումը, պատմի՛ր լսելիս քո ստացած տպավորությունների մասին, նկարի՛ր քո զգացածը։

3. Ուսումնական, վավերագրական, գեղարվեստական ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում։

Ծնողի օգնությամբ ընտրի՛ր որևէ ֆիլմ կամ մուլտֆիլմ, միասին դիտե՛ք, ապա հղումն ու պատում-վերլուծությունը տեղադրի՛ր բլոգում։

4. Առցանց ճամփորդություն վիրտուալ թանգարաններ, արվեստանոցներ, թատրոններ։

Հետևի՛ր օնլայն թատրոններին շաբաթվա ընթացքում, այցելի՛ր թատրոններ, թանգարաններ, պատմի՛ր քո բլոգում՝ ուր գնացիր, ինչ տեսար։

Առցանց թանգարաններ

Աշխարհի թանգարաններ

Խամաճիկների թատրոն

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի ազգային պատկերասրահ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Խնկո-Ապոր անվան մանկական գրադարան

Հ. Թումանյանի թանգարան

Անխելք մարդը

Ալիսան հրաշքների աշխարհում

 

Արդյունքներ

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր, Ուսումնական արձակուրդ, Ուսումնական գարուն

Գարնանամուտ

71A158F3-5CD1-41AC-8E9D-A6643884ACAB

Տևողությունը՝  մարտի 16–20

Ուսուցման ձևը՝ հեռավար-առցանց

Մասնակիցներ՝ երրորդ դասարանցիներ

Նպատակը և խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • ինքնուրույնության դրսևորում,
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում, ցուցադրում։
  • մեդիահմտությունների զարգացում,
  • դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում։

Խնդիրներ՝

Առցանց  ուսուցմամբ ներկայանալ  գործընթացում։ Անկաշկանդ խոսքով ներկայացնել, մեկնաբանել, վերլուծել, ստեղծագործել, տարածել մեդիատիրույթում։

Ընթացքը՝

Բանավոր կամ գրավոր պատումներ ներկայացնել գարնան մասին, նկարագրել, հորինել բանաստեղծություններ, աքրոստիկոսներ, հորինածը նկարել Paint-ով, միասին տեղադրել բլոգում։

Գարնանային ընթերցումներ՝

Սովորի՛ր Սահյանի «Գարնանամուտ», Թումանյանի «Գարնան առավոտ» ( 23, 37-րդ էջեր) բանաստեղծությունները, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր, տեղադրի՛ր բլոգում(որպես լրացուցիչ աշխատանք՝ լրացրո՛ւ առաջադրանքները):

Ընթերցարան-3 (2-րդ մաս)
Անհրաժեշտ գործիքներ՝

անհատական նեթբուք-նոթբուք, պլանշետ, ձայնագրիչ, համակարգիչ։

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են դասարանական, անհատական բլոգներում,  ենթակայքում:

Արդյունքներ