Posted in Հոդված, Մարզական

Ընտանեկան-մարզական տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված է  1-3-րդ դասարաններում  մարմնակրթությունը կազմակերպել շաբաթական 3 դասաժամով։ Բացի դրանից, պարապմունքները ներառում են մարմնամարզական վարժություններ, բակային, էստաֆետային խաղեր, ձմեռային մարզախաղեր, չմշկասահք, դահուկ, սահնակ, բակային ազգային-տոնական խաղեր, ռոդարիական մարզախաղեր, հեծանվավարություն, լող, ինչպես նաև միջդպրոցական, միջդասարանական մարզական ստուգատեսներ։ Մարմնամարզական պարապմուքները կրտսեր դպրոցում անընդհատ են՝ սկսած առավոտյան քայլքից, առավոտյան ընդհանուր պարապմունքից, ուրախ մարզական դադարներից մինչև մարզական ֆլեշմոբներ, պարեր, աչքերի, գլխի վարժություններ, ուսումնական քայլք, վազք, ճամփորդություններ: Մարզական իսկական հրճվանքն ապահովում են ծրագրով որոշված կարգով մարզական պարապմունքները և ստեղծագործական անսահման երևակայությունը։ Այս բանաձևն է հնարավորություն տալիս կրտսեր դպրոցի դասվար-կազմակերպչին, օգնականին, մարմնակրթության ուսուցչին իրական մարզական հրճվանք պարգևել  և՛ սովորողին, և՛ անձամբ իրեն։ (Կազմակերպման մասին ավելի մանրամասն  պատմել եմ Մարմնակրթության կազմակերպումն Արևելյան դպրոցումՌոդարին մարզաշխարհում, Մարզական «Իմացումի հրճվանք», թե իմացումի մարզական հրճվանք հոդվածներում):

2019-2020 ուսումնական տարում առանձնացնեմ մարզական գործունեության կազմակերպման երկու հիմնական ձև՝ ֆիզիկական-դպրոցական և հեռավար-առցանց-ընտանեկան, բայց այստեղ ուզում եմ ընդգծել հեռավար-ընտանեկան ուսուցման ձևը մարզական տեսանկյունից։

Առաջինի կազմակերպման գործում մեծ է ուսուցչի դերը՝ որպես ծրագրի մարզական մասի կազմակերպիչ-պատասխանատու, իսկ երկրորդում դերերը մի քիչ փոխվում են՝ ուսուցիչը դառնում է խորհրդատու-մարզիչ, իսկ ընտանեկան դպրոցը՝ իր ղեկավարով՝ մարզական գործունեության նախաձեռնող-կատարող, նախագծերի հեղինակ։

2019-2020 ուսումնական տարվա սեպտեմբեր-փետրվար ամիսներին մարմնակրթության կազմակերպումը տեղի է ունեցել մարզադահլիճներում, բակում, այգում, բաց միջավայրում տարատեսակ մարզումների, մարզախաղերի ու ստուգատեսների միջոցով։

Ուսումնական աշունը մարզական էր, ռոդարիական․ միասին քայլել ենք, վազել, բարձունք հաղթահարել, լողացել, մարզվել, համագործակցության ծրագրով մասնակցել միջդպրոցական աշնանային ստուգատեսի,  շփվել տվյալ դպրոցի սովորողների հետ, ընկերացել, շարունակել միասնական աշխատանքը։ Մարզական ժամերն ամենօրյա գործունեության մաս են կազմել նաև ձմռանը։ Ձմեռային ճամբարային գործունեության մեջ կարևոր տեղ են գրավել միջդասարանական ստուգատեսները, որոնք միջանձնային հարաբերությունների ձևավորման, ինչպես նաև սովորող-սովորեցնող հարթակներ ստեղծելու լավագույն հնարավորություններն են տալիս մեզ։

Աննկարագրելի  ուրախության ու հրճվանքի պահեր բոլորիս պարգևեց  բանգլադեշյան առաջին ձյունը հունվարի տասներեքին, հետո էլի շարունակեց իր հրաշքով ամենուրեք տարածել տոն, ուրախ ճիչ, խինդ ու ծիծաղ՝ իսկական մարզական հանդես կազմակերպելով։ Բայց ձմեռն իր ճերմակ գորգը վաղուց փռել էր Ջրվեժի անտառապուրակում ու գրկաբաց սպասում էր մեզ՝ սեբաստացի ճամբարականներիս։ Դե, մենք էլ չուշացանք․ մի քանի ջոկատով հյուրընկալվեցինք, խաղացինք ու զվարճացանք, կարոտն առանք ձմեռվա մարզական հրճվանքի, իսկ աննկարագրելի տպավորությունները տեղ գտան սովորողների բլոգներում:

Ուսումնական երրորդ շրջանը նոր էր սկսվել, երբ համաճարակի «շնորհիվ» անցանք հեռավար-առցանց ձևաչափով աշխատելուն։ Բոլորս գիտենք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի բաղադրիչներից մեկը հեռավար-առցանց ուսուցումն է, որը հնարավորություն է տալիս սովորողներին ցույց տալ տարատեսակ հմտություններ ու կարողություններ որոշակի հեռավորությունից, ուստի այսօրեական համաճարակային մարտահրավերով պայմանավորված՝ անցանք հեռավար գործունեության՝ չմոռանալով կարևոր բաղկացուցչի՝ մարզական բաղադրիչի մասին։ Կրթահամալիրը մարտ ամսին մշակեց ընտանեկան կրթության ուղեցույց՝ իր չորս կարևոր բաղկացուցիչով։ Կրթությունն այսպիսով դարձավ առավել քան երբևէ ընտանեկան։ Ընդգծեմ այդ բաղկացուցիչներից մեկը՝ ընտանեկան նախագծերով ուսուցումը, որտեղ կարևոր տեղ ունի նաև մարմնակրթության կազմակերպումը։ Ընտանեկան աշխատանքներում առանձնացան տեսակ-տեսակ գործունեություններ՝ տեխնոլոգիական, երաժշտական, ընթերցանության, մարզական և այլն։ Ծնվեցին մարզական գործունեություններ, որոնք առաջարկեցին սովորողը, ընտանիքը։ Նախ՝ սկսեցի կազմել յուրաքանչյուր շաբաթվա աշխատանքային նախագիծը, սովորողներին ներառել տարատեսակ գործունեությունների մեջ, այդ թվում՝ մարզական, բնակավայրը, պատշգամբը, հետագայում նաև բակը, այգին օգտագործել որպես մարզադահլիճ, մարզադաշտ, խաղահրապարակ։

Փորձեցինք առկա մարզական-ուսումնական գործունեությունը նույնպես տեղափոխել առցանց հարթակ, որն ինքնըստինքյան դարձավ իսկական ընտանեկան մարզական ֆլեշմոբ՝ մեկը մյուսին չնմանվող մարզական տեսանյութերով։ Ապա աստիճանաբար, «սահուն քայլերով» զիջեցի՝ տեղավորվելով հեռվից խորհրդատուի դերում։
Այստեղ՝ ընտանեկան մարզական գործունեության կազմակերպման մեջ, շատ կարևոր է ընտանեկան ստեղծագործական երևակայությունը՝ ինչպե՞ս ընտանիքը, սովորողը կկազմակերպի իր մարզական առօրյան, տեղ կգտնի՞ այն իր ընտանեկան դպրոցում, ի՞նչ չափով, ինչո՞ւ և այլն։

Ահա՛ այսպիսի և այլ հարցերի պատասխանները տվեցին ընտանեկան դպրոցի ներկայացուցիչները՝ սկսած առցանց ուսուցման առաջին օրվանից։

Նշեմ, որ այս շրջանում ստեղծվել են շատ ընտանեկան մարզական նյութեր՝ բազմազան ու մեկը մեկից հետաքրքիր։ Կարևորն այն է, որ ուսումնական գործընթացը՝ լինի մարզական, թե այլ, անընդհատ է, ամենօրյա՝ որպես ինքնակրթության կարևոր բաղկացուցիչ։ Առաջին կարևոր հեռավար-առցանց մարզական նախագիծը  «Հիգիենայի և առողջ ապրելակերպի» ստուգատեսն էր, որը սովորողների մեջ ձևավորեց նոր հմտություններ ու սովորություններ։ Տեսանյութերի տեղատարափը ստուգատեսը վերածեց իրական մարզահանդեսի։ Ամեն մեկն իր երևակայությամբ ստեղծեց սեփական մարզական դպրոցը։ Առցանց ուսուցումը հնարավորություն տվեց մարզական մեկ դպրոցի փոխարեն ունենալ բազմաթիվ մարզադպրոցներ, յուրովի ծավալել մարզական գործունեություն, որի արդյունքում մարզիկ-սովորողը ձևավորեց իր ընտանեկան մարզափաթեթը, ինչն էլ ամփոփվեց երրորդ դասարանցիների «Ելք» ստուգատեսում։

Այդ փաթեթներում տեղ գտան ընտանեկան մարմնամարզությունը, հեծանվավարությունը, լողը,  ազգային խաղերը, բակային խաղերը, ռոդարիական խաղերը, էստաֆետային խաղերը, շախմատը և այլն:

Ես՝ որպես ընտանեկան դպրոցի ղեկավար, նույնպես կազմակերպեցի մեր մարզական գործունեությունը, որի արդյունքում իմ ընտանեկան դպրոցի սովորողները հմտացան մարզական շատ կարողություններում։

Կրթական այս հեռավար աշխատանքը  լայն հնարավորություններ տվեց բոլորիս, հեռացրեց անգործությունից, դրդեց ընդարձակվել, ստեղծագործել, ամեն տեղ ներդնել գործողություն, շարժում՝ այսպիսով պահելով մեզ առողջ, լավ «մարզավիճակում», ապահովելով  շարունակական զարգացում, լրացնելով նորանոր մարզական պարապմունքներով։

Այսպիսով՝ ընտանեկան նախագծերը միշտ էլ եղել են հեղինակային կրթական ծրագրի հիմքում և հիմա՝ հեռավար աշխատանքային այս օրերին, դրանք ճյուղավորել են իրենց ենթադպրոցները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ընտանեկան մարզական դպրոցը։

Հենց այսպես էլ ապրում ենք՝ ամեն անգամ օգտվելով առցանց ուսուցման ընձեռած հնարավորություններից, բացահայտելով ընտանեկան դպրոցների նոր ենթաճյուղեր, որոնք ստեղծում են ինքնակրթության նոր նախադրյալներ։ Սա՛ է նոր ժամանակներին համահունչ ինքնակրթությունը։

 

Posted in Հեռավար ուսուցում, Մարզական

Հիգիենայի ստուգատես. մեդիափաթեթ

32e87078-f7f1-467a-a857-a7993fd8d4a6

Ալեքսանյան Գոհար

Անդրեասյան Արայիկ
Պետրոսյան Էմմա

Հյուսնյան Արսեն

Սաֆարյան Դավիթ

Արշակյան Ալիսա

Սարգսյան Մանե

Ջհանգիրյան Էրիկ
Ղուկասյան Վահան

Գրիգորյան Լիլիթ

Ղազարյան Սուսաննա

Առաքելյան Գեղամ

Վարդապետյան Մարինա

Հովհաննիսյան Դայանա

Աբրահամյան Արեն

Կարապետյան Մհեր

Աբրահամյան Արեն

Ավագյան Հարություն

Սիմոնյան Եվա

Posted in Մարզական, Նախագծեր

Հիգիենայի ( և առողջ ապրելակերպի) ստուգատես

D643356B-A48E-456A-8731-17A2C9BDB24F
Ժամանակահատվածը՝ մարտի 2-6

Մասնակիցներ՝ երրորդ դասարանցիներ

Նպատակը՝

•Հիգիենայի մասին հմտությունների ամրապնդում,
• հիգիենայի ապահովման կանոնների, հմտությունների ցուցադրում։

• Առողջ ապրելակերպ վարելու, մարզական կարողությունների, հմտությունների ցուցադրում-ամրապնդում։

• Լեզվական հմտությունների, անկաշկանդ արտահայտվելու կարողությունների դրսևորում։

Խնդիրներ՝

Հեռավար ուսուցմամբ ներկայացնել հիգիենայի ապահովման հմտությունները, առողջ կենսակերպ վարելու հմտությունների ամբողջությունը, տարածել՝ որպես ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչ։

Սովորողներն իրենց բլոգներում պատմում են հիգիենայի կանոնների մասին, ցուցադրում, ցույց տալիս իրենց մարզական, նաև անկաշկանդ խոսելու, պատմելու հմտություններն ու կարողությունները։ Իսկ որևէ մարզական խմբակի գնացողները չեն մոռանում նաև  պատմել կամ նկարահանել մեկ հատված, պատմել, կցել ֆիլմին։

Արդյունքներ՝ սովորողների բլոգներում տեսանյութեր, ֆոտոշարեր, պատումներ։

Արդյունք 1(փաթեթ)

Արդյունք 2 ( փաթեթ)

 

Posted in Ձմեռային ճամբար, Մարզական

Մարզական ստուգատես

Տևողությունը՝ հունվարի 8-31 A1B491C7-3ED1-48B3-8850-B81A33F4DE4B

Նպատակը՝  ձմեռային մարզական խաղերի ու մարզաձևերի ներկայացում, խմբերի, ջոկատների մրցումներ։

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի մարզական ջոկատներ

Ձմեռային մարզական խաղերը ներառում են՝
•դահուկասպորտ

•սահնակ
•չմուշկ
•մարմնամարզություն
•ձմեռային խաղ-մրցումներ

Արդյունքներ՝

Ձմեռային մարզահանդես

Ձմեռային մարզական ճամբար

Ձմեռային հրճվանք

Մարզական ստուգատես