Posted in Ձմեռային ճամբար, Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական ճամփորդություն միկրոարվեստի թանգարան

Միկրոարվեստը մեծ տպավորություն թողեց բոլորիս վրա։ Սովորողներն ուշադիր լսում էին էքսկուրսավարին, շտապում լսածը համադրելու տեսածին։

Կարծում եմ՝ նոր արվեստը գերեց նրանց  և ստեղծագործելու,  նոր դռներ բացելու հնարավորություն տվեց։

Վահան Ղուկասյան

Ալիսա Արշակյան

Գեղամ Առաքելյան

Արեն Աբրահամյան

Իվետա Ավետիսյան

Արայիկ Անդրեասյան

Մարինա Վարդապետյան

Էրիկ Ջհանգիրյան

Մանե Սարգսյան

Ջոն Պողոսյան

Դավիթ Սաֆարյան

Գոհար Ալեքսանյան

Եվա Սիմոնյան

Դայանա Հովհաննիսյան

Posted in Հաշվետվություն, Ձմեռային ճամբար, Բնագիտական փորձեր, Բնագիտատեխնիկական ստուգատես

Բնագիտատեխնիկական մեդիափաթեթ

D9B33E96-910D-434C-943D-5B2ED9AFCEF7

Գեղամ Առաքելյան

Գեղամ Առաքելյան

Նարե Կարապետյան

Սառա Կարապետյան

Իվետա Ավետիսյան

Ավագյան Հարություն

Լիլիթ Գրիգորյան

Սառա Կարապետյան

Մարինա Վարդապետյան

Էրիկ Ջհանգիրյան

Մանե Սարգսյան

Մանե Սարգսյան

Դավիթ Սաֆարյան

Դավիթ Սաֆարյան

Սիմոնյան Եվա

Էմմա Պետրոսյան

Դայանա Հովհաննիսյան

Posted in Ձմեռային ճամբար

Ազգագրական փառատոնի ամփոփագիր

28BCED62-CBF6-4F89-A80E-BB0B186115D0

Ազգագրական փառատոնի նախագիծ

1. Նելլի Թովմասյան, «Շողեր» ջոկատ
2. Արմինե Մովսիսյան, «Արձագանք» ջոկատ

3.Լիլիթ Սահակյան, «Ծուղրուղո՜ւ» ջոկատ

4.Կլոր սեղաններ բանագետի և ազգագրագետի մասնակցությամբ՝
Հրաշքի հետքերով

Տոն և ծես

Տպավորություններ կլոր սեղանից. «Ուրախիկներ» ջոկատ

5. Մարինե Ոսկանյան և ընկերներ

Ծիսական խոհանոց

6.Անահիտ Գևորգյան, «Ազգագրական» ջոկատ

7. Տաթև Թամազյան, «Մունետիկներ» ջոկատ

8. Նունե Խաչիկօղլյանի ջոկատ

9. Մերի Գրիգորյան, «Մենք» ջոկատ

10. Քրիստինե Պողոսյանի ջոկատ

11. Հասմիկ Ղազարյան, «Ուրախիկներ» ջոկատ

12. Հասմիկ Հարությունյան, 2-4 տարեկանների ջոկատ

13. Լիլյա Զախարյան, 5 տարեկանների ջոկատ

Դդմատոն

14. Անահիտ Հարությունյան և ընկերներ

15. Լիլիթ Սահակյան. «Ծուղրուղո՜ւ» ջոկատ

 

Posted in Ձմեռային ճամբար, Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական ճամփորդություն

Վայր՝ Տեր-Ղազարյանների միկրոարվեստ-թանգարան
Օր՝ հունվարի 29
Ժամ՝ 11։00-12։00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի «Ծուղրուղո՜ւ» և «Արձագանք»  ջոկատներ

Նպատակ՝

  • Միկրոարվեստի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում
  • Թանգարանային մշակույթի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում
  • տեխնոլիգիական միկրոհմտություններին ծանոթացում

  Անհարժեշտ գործիքներ

Տեսա-ֆոտո նկարահանող սարքեր

Արդյունքները՝ պատումներ, լուսանկարներ, տեսապատումներ սովորղների բլոգներում։

Արդյունք

Արդյունքների փաթեթ

Posted in Ձմեռային ճամբար, Ղափամա, Նախագծեր

«Դդմանախագիծ»

50922827_238580090382940_2784422002302124032_n
Ժամանակահատված՝ հունվարի 8-31

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց պարտեզի «Ծուղրուղո՜ւ» ջոկատ

Նպատակ՝

  • բանջարեղենի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում
  • Առանձնահատկությունների վերհանում
  • Օգտակար հատկությունների բացահայտում
  • Ճաշատեսակի պատրաստման հմտությունների ձեռքբերում
  • ուսումնական խաղ «դդում» բառի հետ

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Ես և շրջակա աշխարհը
  • Տեխնոլոգիա
  • Խոհանոցային գործունեություն
  • ՏՀՏ

Անհրաժեշտ գործիքներ

հեռախոս, մանրադիտակ, համակարգիչ

Ամփոփումը՝ դասվարի, սովորողների բլոգներում։

Արդյունքներ՝

Ալիսա Արշակյան

Գեղամ Առաքելյան

Գեղամ Առաքելյան1

Արեն Աբրահամյան
Սառա Կարապետյան

Սառա Կարապետյան1

Մարինա Վարդապետյան

Վահան Ղուկասյան

Էրիկ Ջհանգիրյան

Մանե Սարգսյան

Մանե Սարգսյան1

Դավիթ Սաֆարյան

Էմմա Պետրոսյան

Դայանա Հովհաննիսյան

 

 

Posted in Ձմեռային ճամբար, Նախագծեր

Բնակավայրն առանց ճաղերի

Լանդշաֆտի, շինության ձևավորման նախագծեր.

Նպատակը՝

  • հանրային վայրերի (այգի, պուրակ, ճեմուղի, անցում) վերաիմաստավորում, նոր մոտեցումներ,
  • խաղահրապարակների, հեծանվաուղիների ստեղծում
  • կանաչ գոտիների, պուրակների ստեղծում, խաղողի թարմաների խնամք, ընդլայնում
  • Կենդանիների ներառում
  • Այգիներում, պուրակներում, այլուր ցուցանակներ, աղբամաններ՝ շների հետ զբոսնող բնակիչների համար
  • հետաքրքիր լուծումների առաջարկներ

Ընթացքը՝

Սովորողների հետ շրջել թաղամասով, տեսնել, վերլուծել, գտնել յուրատեսակ լուծումներ։ Վերլուծել «ցանկապատ» բառը, գտնել այլ իմաստներ, ընտանեկան միջավայրում փոքրիկ հարցախույց իրականացնել այդ թեմայով։

Արդյունքները կհրապարակվեն բլոգներում։

Արդյունքներ՝

«Անցանկապատ» կրթությունը ծնողի աչքերով

«Անցանկապատ» ճամբար

Սարգսյան Մանե

Հակոբյան Արեն

Ջհանգիրյան Էրիկ

Ղուկասյան Վահան

Կարապետյան Սառա

Առաքելյան Գեղամ

Կարապետյան Նարե

Անդրեասյան Արայիկ

Ավետիսյան Իվետա

Կարապետյան Մհեր

Արշակյան Ալիսա

Սիմոնյան Եվա

 

Posted in Ձմեռային ճամբար, Ղափամա

Դդմածես

Դդմագովք 1

Աղջկեք, պար բռնեցեք,
Դդումի հասակ գովեցեք,
Այ հասակ, բարձր հասակ,
Կվայելե դափնե պսակ:

Աղջկեք, պար բռնեցեք,
Դդումի գույնը գովեցեք,
Այ դդում, կարմիր դդում,
Արևի պես պայծառ դդում:

Աղջկեք, պար բռնեցեք,
Դդումի համը գովեցեք,
Այ դդում, համով դդում,
Մեղրից անուշ, քաղցր դդում:

Դդմագովք 2

Դդում, էս ինչ համով ես,
Դդումի համը փորձելու ենք եկել,
Տըռուզ – մռուզ փոր ունես,
Ղափամա եփելու համար ենք եկել:

Ոսկե նախշուն մազերդ,
Դդումին գովելու համար ենք եկել,
Օլոր – մոլոր թափել ես,
Դդումին տանելու համար ենք եկել:

Դդումին գովելու համար ենք եկել,
Դդումին տանելու համար ենք եկել:

Գովք

— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
— Դդումին գովենք:

Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, դդում, ջան, ջան,
Դդումի համը գովենք,
Ջան, դդում, ջան, ջան:

Դդում նստե ծառի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Չամչին առե թևի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Դումը ձին հեծել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Թոնրատան մոտ հասել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Բրինձ, չամիչ, մեղր ու յուղ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Ուր փորի մեջ լցել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Տաք թոնրի մեջ էփել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Մեր սեղանին բազմել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Մերդ կերավ ղափամա,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Քոզի բերավ թամադա,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Ղափաման

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեղրը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Յուղը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը չամիչ, ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը բրինձ, ղափամա:
Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Ջա՜ն, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ջան, ղափամա,
Ուտողը ոնց դիմանա, ջա՜ն։

Դդում, դդում, մոտ արի,
Տես քե ինչեր ենք բերել,
Չիր ու չամիչ ենք բերել,
Յուղ ու մեղր ենք բերել,

Թե երգ կասես՝ բրինձ էլ կտանք,
Թե չես ասի՝ շան ու գիլի փա՜յ կանենք:

Դմբլ-դմբլ դափ-դդում

Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ-դդում:

Համով հոտով մեծ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում,
Մեջդ դատարկ դափ- դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Դդումն եկավ կուզեկուզ,
Դմբլ-դմբլ, դափ- դդում,
Վիզը ծուռտիկ, փորը դուրս,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Կլորիկ ու թմբլիկ եմ,
Կարմիր, համով քաղցրիկ եմ,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
— Չկա՜, չկա՜, չկա՜:

Ալ խնձորի իմ դդում,
Շեկ շլորի իմ դդում,
Կանաչ թզնի իմ դդում,
Կարմիր նռնի իմ դդում:

Մեր դդումը խաս դդում է,
Ջրի միջի թաս դդում է,
Էսպես դդում ո՞վ ունի,
Շորերով շապիկ ունի,
Մարգրտով կոշիկ ունի,
Դեմը ղափամա ունի:

 Խաս գարնցան իմ դդում,
Մաքուր թացան իմ դդում,
Կլոր բերան`
Ժամտան խորան,
Մեղրե մատներ`
Ժամտան մոմեր:

Ասիկները՝ Մարինե Մկրտչյանի բլոգից։