Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր

Ուսումնական մեղվանոց

Ժամանակահատված՝ հունիս-օգոստոս
Մասնակիցներ՝  ճամբարականներ, ընտանեկան դպրոցներ։
Նպատակներ՝ 

  • մեղվապահության առանձնահատկությունների ուսումնասիրություն,
  • ընտանեկան մեղվապատմությունների, ավանդազրույցների վերհանում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • հորինուկների փաթեթի ստեղծում։

 

Սիրելի՛ ճամբարականներ,  ընտանեկան դպրոցների ներկայացուցիչնե՛ր, եկե՛ք ուսումնասիրենք՝ կա՞ն մեր շրջապատում հարազատներ, հարևաններ, բարեկամներ, ովքեր զբաղվում են կամ երբևէ զբաղվել են մեղվապահությամբ։ Յուրաքանչյուրը թող փորձի տեղեկություն հավաքել մեղվի մասին, եթե կարող է՝ տեղում դիտարկի նրանց, տեսանյութով կամ ֆոտոշարով, ձայնագրությամբ, հարցազրույցով ներկայացնի մի փոքր պատմություն մեղուների մասին։

Նախագծի արդյունքում՝ կստեղծենք հորինուկների փաթեթ, որի օգնությամբ կդիտարկենք սովորողների պատկերացումները, մտածողությունը, երևակայությունը, լեզվական, նկարչական հմտությունները։ 

 

Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական արձակուրդ, Ուսումնական գրականություն, Ուսումնական նյութեր, Ամառային ճամբար

Ամառային ուսումնական փաթեթ

 

Ընթերցանության ցանկ

Անտուան դը սենտ Էքզյուպերի- «Փոքրիկ Իշխանը»

Աստրիդ Լինդգրեն- «Երկարագուլպա Պիպին»

Մարկ Տվեն- «Թոմ Սոյերի արկածները»,

Դոնալդ Բիսեթ հեքիաթներ

Կարդալուց հետո կատարի՛ր հետևյալ աշխատանքները.

Նշի՛ր գրքի վերնագիրը, հեղինակին:

Փորձի՛ր արտահայտել վերաբերմունքդ՝ հետաքրքիր էր գիրքը, ի՞նչ իմացար, ինչի՞ մասին էր, ովքե՞ր են հերոսները, ի՞նչ սովորեցիր։

Ձայնագրի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները, բառակապակցությունները, բնության պատկերները, հերոսներին բնութագրող և նկարագրող տողերը, նկարի՛ր։

Անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնած ճամփորդության մասին բլոգումդ ներկայացրո՛ւ.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին,
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին,
  • տեսանյութով, ձայնագրությամբ, պատումի, հարցազրույցի տեսքով։

Բակային խաղեր: Առաջարկում եմ նկարահանել այն խաղերը (գոնե մեկը), որոնք բակում խաղում եք ընկերների հետ: Տեսագրության հետ միասին ներկայացնում եք նաև խաղի նկարագրությունը՝ ինչպե՞ս են խաղում։

Խնդիրներ 

Առաջարկում եմ տրամաբանական խնդիրների այս փաթեթները, որոնք կարող ես լուծել ընտանիքիդ անդամների հետ։

«Կենգուրու» մաթեմատիկական առաջադրանքներ

Մաթեմատիկա «Քան» ակադեմիա

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկական խաղեր

 

«Կենգուրու» մաթեմատիկական առաջադրանքներ

Մաթեմատիկա «Քան» ակադեմիա

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկա-3

Մաթեմատիկա

 

Ողջո՛ւյն, ամառ։ Բարի՛ ընթերցում և առողջ և ուրախ ամառ բոլորիս։

 

Posted in Հաշվետվություն, Հեռավար ուսուցում, Ամառային ճամբար

Ճամբարային գործունեության ամփոփում

Ճամբարային գործունեությունը կազմակերպեցինք մի քանի ուղղությամբ՝ ընտանեկան ընթերցումներով, բացօթյա նկարչությամբ, առցանց պլեներով, ընտանեկան բարձունքի հաղթահարմամբ, ինչպես նաև ամփոփեցինք «Ելք» ստուգատեսը։ Առջևում ամառային ուսումնական արձակուրդն է՝ իր բազմազան նախագծերով։ Արդյունքները հրապարակված են փաթեթներով։

Ճամբարի աշխատակարգ

«Ելք» ստուգատեսի ամփոփում (փաթեթ)

«Սասունցի Դավիթ».

ընթերցումներ(փաթեթ)

Հունիսյան պլեներ(փաթեթ)

Տոնը՝ բարձունքին(փաթեթ)

Posted in Հեռավար ուսուցում, Ամառային ճամբար

Սասունցի Դավիթ. ընթերցումներ

Առաքելյան Գեղամ

Սասունցի Դավիթը (մաս I-III)

Սասունցի Դավիթը (մաս IV)

Սասունցի Դավիթը (մաս V-VI)

Ջհանգիրյան Էրիկ

Սաֆարյան Դավիթ

Սարգսյան Մանե

Սարգսյան Մանե

Վարդապետյան Մարինա

Գրիգորյան Լիլիթ

Ավագյան Հարություն

Աբրահամյան Արեն

Ղուկասյան Վահան

Հյուսնյան Արսեն

Սարգսյան Մանե

Ջհանգիրյան Էրիկ

Posted in Հաշվետվություն, Հեռավար ուսուցում

2019-2020 ուստարվա ճամբարային նախագծեր

Մանկվարժական ճամբար

Օգոստոսյան մուտքի ճամբար

Ազգագրական ճամբարային փառատոն

Ճամբարային բնագիտատեխնիկական ստուգատես

Ձմեռային ճամբարի մարզական ստուգատես

ԱՆցանկապատ ճամբար

Դիջիթեք

Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական ճամփորդություն

Ընտանեկան բարձունքի հաղթահարում

Ընտանեկան տոնը ՝բարձունքին

Ժամանակահատված՝ մայիսի 25-ից հունիսի 5

Նախագծի մեկնարկ և նախապատրաստական աշխատանքները.

Նպատակը՝

Ընտանիքով բարձունքի հաղթահարում, քայլքի՝ կարողությունների- հմտությունների ձեռքբերում:

Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային (ընտանիքով) աշխատելու կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում

Անհրաժեշտ գործիքները՝
թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, աղբի տոպրակ և ձեռնոցներ:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ՝
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկ (ընտանիքով):
• Ճամփորդության համար կանոններ մշակել:
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել:
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել բլոգում, նկարել:
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել:

Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում

Նախապատրաստական փուլ

  • Համացանցից գտնել վայրի մասին տեղեկություններ, ուսումնասիրել, պարզել եղանակային պատկերը, տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել, տեղեկություններ ստանալ վայրի մասին (կարդալ տեղեկատվական նյութեր, դիտել տեսանյութեր, համառոտ ներկայացնել),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. վայրերով, որտեղով անցնելու են, հեռավորություն, ժամանակ
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկույթից
  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • վերհիշել առաջին օգնության տարրական կանոնները

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ձևերի
Մայրենի
Պատմել, գրել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Կարդալ ընկերների պատումները

  • գրում ենք տեղանքի, բակի, այգու, թաղի մասին
  • որ մարզում, գյուղում ենք գտնվում, ինչ գիտենք այդ բնակաբայրի, տարածքի մասին
  • ներկայացնում ենք արձանները
  • անվան ծագումնաբանություն, ավանդապատումներ
  • մարզվում ենք, ազգային խաղեր կազմակերպում
  • տեսանկարում
  • ընտանեկան դպրոցի երգ կամ բանաստեղծություն, ընթերցում․ հակաբացիլ Կոմիտաս

Նախագծի լուսաբանումը և ամփոփումը։ Սովորողի և ուսուցիչների ուսումնական բլոգներում, սոց. ցանցերում, կրթահամալիրի կայքում, ենթակայքերում:
Անհրաժեշտ պարագաներ և արշավային գործիքներ՝
1. Մարզական հարմար հագուստ, ապահով կոշիկներ, գլխարկ
2. Ջրաման
3. Հեռադիտակ
4. Կողմնացույց
5. Պարանոցը արևից պաշտպանող միջոց (շարֆ և այլն), գլխարկ:

Առաքելյան Գեղամ

Սարգսյան Մանե

Պետրոսյան Էմմա

Ղուկասյան Վահան

Ավետիսյան Իվետա

Ավագյան Հարություն

Վարդապետյան Մարինա

Առաքելյան Գեղամ

Հյուսնյան Արսեն

Կարապետյան Մհեր

Ավետիսյան Իվետա

Սաֆարյան Դավիթ

Ավագյան Հարություն

Աբրահամյան Արեն

Գրիգորյան Լիլիթ

 

 

Posted in Հաշվետվություն, Հեռավար ուսուցում, Ստուգատես

«Ելք» ստուգատես

Նախագիծ
Սովորողներն իրենց բլոգներում ամփոփում են ուսումնական երրորդ շրջանը «Ելք» ստուգատեսով՝ ներկայացնելով այն տարատեսակ հմտություններն ու կարողությունները, որոնք ձեռք են բերել այս ուսումնական տարում՝ մուտք գործելով հաջորդ՝ չորրորդ ուսումնական տարի նոր գիտելիքներով, նոր հմտություններով, նոր կարողություններով։
Առաքելյան Գեղամ

Սարգսյան Մանե

Սաֆարյան Դավիթ

Ավագյան Հարություն

Աբրահամյան Արեն Շարունակել կարդալ “«Ելք» ստուգատես”

Posted in Հաշվետվություն, Հեռավար ուսուցում

Մայիսի 18-22-ի ամփոփում

Շաբաթվա աշխատակարգ

«Ելք» ստուգատես. ամփոփում

Առաքելյան Գեղամ (ընտանեկան փաթեթ)

Ավագյան Հարություն(մարզական)

Ավետիսյան Իվետա (ճամփորդություն)

Անդրեասյան Արայիկ (ընթերցանություն)

Վարդապետյան Մարինա (մարզական) Շարունակել կարդալ “Մայիսի 18-22-ի ամփոփում”