Posted in «Ես կարողանում եմ», Հեռավար ուսուցում, Սովորող-սովորեցնող, Ընտանեկան նախագծեր

Ընտանեկան դպրոցի առցանց դաս

Մայիսյան 15-րդ հավաքին ընդառաջ՝ ընտանեկան դպրոցի առցանց դասերը վարում են ընտանեկան դպրոցի սովորողները։ Փոխանցում են մեդիագրագիտություն՝ բլոգավարություն, մոնտաժային ծրագիր։

 

Posted in «Ես կարողանում եմ», Հեռավար ուսուցում

Բլոգուսուցման ընտանեկան կազմակերպում

Բլոգուսուցումը վերածվել է ընտանեկան ուսուցման։ Սովորողների, ընտանիքների հետ աշխատանքները կազմակերպել ենք միասին՝

Ընտանեկան բլոգուսուցման կազմակերպում. հոդված

Սարգսյան Մանե

Հյուսնյան Արսեն

Առաքելյան Գեղամ

Ավագյան Հարությունի ընտանիք

Պետրոսյան Էմմայի ընտանիք

Ստուգատեսն ընթացքի մեջ է։

Posted in «Ես կարողանում եմ», Հեռավար ուսուցում

Ընտանեկան դպրոցի նախագծեր. փաթեթ

Ընտանեկան ուսուցման այսպիսի փաթեթ եմ ներկայացնում ես, իսկ դո՞ւք…
9743BA4D-7069-4E12-B24B-51879927375C

Մարզական՝

Մարզախաղեր

Իմ օրը

Մարզական

Մարզանք

Քաղաքային թափառումներ

Ազգային խաղեր

Մարզական ամառ

Ընտանեկան տոնը՝ բարձունքին

Ընթերցում՝

Ն. Շնորհալի, «Նոր ծաղիկ»

«Պոչատ աղվեսը»

Երգ՝

Երգ

Խոհանոց՝

Ընտանեկան խոհանոց

Միջինք

Ես և շրջակա՝

Ագարակ

Այգեգործ Նարեկը

 

 

 

Posted in «Ես կարողանում եմ», Նախագծեր

«Սովորող-սովորեցնող». բլոգուսուցում

7567e8d3-20a9-4dc3-bbef-7c298948ac36

Նախագծի մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի երկրորդ և երրորդ դասարանցիներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսից մինչև չորրորդ ուսշրջանի վերջ:

Նպատակ՝

Ստեղծել ուսումնական մեդիատարածք, որտեղ սովորողները ինքնարտահայտվելու, սեփական բարդույթներից ազատվելու, սեփական հետաքրքրություններն ու գիտելիքների պաշարը զարգացնելու հնարավորություն կունենան:

Խնդիրներ՝

  • Ուսումնական բլոգի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ խոսքը:
  • Զարգանել մեդիահմտություններ, որոնց միջոցով սովորողները ինքնուրույն կկարողանան ուսումնական նյութեր պատրաստել և հրապարակել սեփական բլոգում:
  • Սովորողների մոտ զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:

Նախագծի նկարագրությունը

Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիներն անհատական բլոգներ ունեն, որտեղ տեղադրում են իրենց ստեղծած ուսումնական ֆիլմերը, հետազոտական աշխատանքները, ռադիոնյութերը, ստղեծագործական աշխատանքները: Երկրորդ դասարանցիների հետ վերջիններս հնարավորություն կունենան ներկայացնելու այդ բլոգները՝ ի՞նչ է բլոգը, ինչպե՞ս են ստեղծել, ի՞նչ հետաքրքիր նյութեր կան այնտեղ, ի՞նչ հմտությունների է տիրապետում բլոգերը, որի մասին կուզեր պատմել: Ինչպե՞ս օգտվել բլոգի գործիքներից:

Նախագծի շնորհիվ բլոգերներն առավել մեծ ուշադրություն կդարձնեն բլոգներին, կփորձեն հնարավորինս հետաքրքիր և պատկերավոր ներկայացնել բլոգի աշխարհը նոր բլոգերներին:

Այդ հարցում նրանց կօգնեն տարբեր ոլորտի մասնագետների հետ պարբերաբար կազմակերպվող ուսումնական պարապմունքները, որոնց արդյունքում 3-րդ դասարանցի բլոգերներն ավելի բանիմաց, հմուտ կլինեն և իրենց տարիքին համապատասխան որակյալ աշխատանք կներկայացնեն: