Posted in Աբրահամյան Արեն, Թումանյանական օրեր

Չարաճճի տերևները

5442434F-37FC-4C62-94E7-DE836312D110.png

Մի հին և բարձր ծառի վրա աճում էին զանազան տերևներ:Նրանք շատ չար էին և խանգարում էին հարևան տերևներին:Գարնանը տերևները վախեցնում էին թռչուններին, ծանր-ծանր կախվում էին ծառից, որը ծեր էր և ուժ չուներ:Բայց ահա եկավ աշունը, բարձրացավ ուժեղ քամի, և նրանցից ամենաչարաճճիները պոկվեցին, ընկան ցած:Սառը գետնից նրանք նայում էին վերև և կարոտում իրենց մայր ծառին:Իսկ նրանց ընկերները վախեցան քամուց, խելոքացան, գեղեցիկ գույներ հագան և երգով, պարով հրաժեշտ տվեցին տաք օրերին և իրենց հարազատ ծառին:      

 

 

 

Posted in Աբրահամյան Արեն

Աբրահամյան Արեն

<< Փոքրիկ  Էյնշտեյն >>

566BA6D6-301E-4AA7-9028-0FB1C83CC78D

Այսօր մենք գնացել էինք <<Փոքրիկ Էյնշտեյն >> գիտության ինտերակտիվ թանգարան:Դա մի ուրիշ աշխարհ էր, որը հարուստ էր բազմաթիվ զարմանահրաշ երևույթներով:Այնտեղ մենք տեսանք Վան դե Գրաֆֆի գեներատոր, որը մազերը ձգում էր, էլեկտականացնում:Այնտեղ կային անտեսանելի լարերով թավջութակ, հազարավոր մեխերով պատված աթոռ, կախարդական հայելի, որը անհետացնում էր մեր մարմինը և ոտքերը:Մենք շատ հետաքրքիր օր անցկացրեցինք, ստացանք լավ տպավորություններ, սովորեցինք և հասկացանք մի շարք ֆիզիկական երևույթներ: