Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական ճամփորդություն

Ընտանեկան բարձունքի հաղթահարում

Ընտանեկան տոնը ՝բարձունքին

Ժամանակահատված՝ մայիսի 25-ից հունիսի 5

Նախագծի մեկնարկ և նախապատրաստական աշխատանքները.

Նպատակը՝

Ընտանիքով բարձունքի հաղթահարում, քայլքի՝ կարողությունների- հմտությունների ձեռքբերում:

Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային (ընտանիքով) աշխատելու կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում

Անհրաժեշտ գործիքները՝
թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, աղբի տոպրակ և ձեռնոցներ:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ՝
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկ (ընտանիքով):
• Ճամփորդության համար կանոններ մշակել:
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել:
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել բլոգում, նկարել:
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել:

Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում

Նախապատրաստական փուլ

  • Համացանցից գտնել վայրի մասին տեղեկություններ, ուսումնասիրել, պարզել եղանակային պատկերը, տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել, տեղեկություններ ստանալ վայրի մասին (կարդալ տեղեկատվական նյութեր, դիտել տեսանյութեր, համառոտ ներկայացնել),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. վայրերով, որտեղով անցնելու են, հեռավորություն, ժամանակ
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկույթից
  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • վերհիշել առաջին օգնության տարրական կանոնները

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ձևերի
Մայրենի
Պատմել, գրել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Կարդալ ընկերների պատումները

  • գրում ենք տեղանքի, բակի, այգու, թաղի մասին
  • որ մարզում, գյուղում ենք գտնվում, ինչ գիտենք այդ բնակաբայրի, տարածքի մասին
  • ներկայացնում ենք արձանները
  • անվան ծագումնաբանություն, ավանդապատումներ
  • մարզվում ենք, ազգային խաղեր կազմակերպում
  • տեսանկարում
  • ընտանեկան դպրոցի երգ կամ բանաստեղծություն, ընթերցում․ հակաբացիլ Կոմիտաս

Նախագծի լուսաբանումը և ամփոփումը։ Սովորողի և ուսուցիչների ուսումնական բլոգներում, սոց. ցանցերում, կրթահամալիրի կայքում, ենթակայքերում:
Անհրաժեշտ պարագաներ և արշավային գործիքներ՝
1. Մարզական հարմար հագուստ, ապահով կոշիկներ, գլխարկ
2. Ջրաման
3. Հեռադիտակ
4. Կողմնացույց
5. Պարանոցը արևից պաշտպանող միջոց (շարֆ և այլն), գլխարկ:

Առաքելյան Գեղամ

Սարգսյան Մանե

Պետրոսյան Էմմա

Ղուկասյան Վահան

Ավետիսյան Իվետա

Ավագյան Հարություն

Վարդապետյան Մարինա

Առաքելյան Գեղամ

Հյուսնյան Արսեն

Կարապետյան Մհեր

Ավետիսյան Իվետա

Սաֆարյան Դավիթ

Ավագյան Հարություն

Աբրահամյան Արեն

Գրիգորյան Լիլիթ