Posted in Հեռավար ուսուցում, Դիպլոմային նախագծեր

Դիպլոմային նախագծեր

Մարտի մեկից սկսեցինք աշխատել ուսանողների հետ։ Որպես դիպլոմայինի
ղեկավար՝ ունեմ չորս ուսանող։

Աստղիկ Քալանդարյան

Թեմա՝ Աուդիոհեքիաթների փաթեթ

Արփինե Աթալյան

Թեմա՝ Լեզվական խաղերը որպես նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց։

Արմինե Պետոյան

Թեմա՝ Երեխայի ստեղծագործական մնածողության և երևակայության զարգացումը։ Ռոդարիական խաղեր և վարժություններ

Թամարա Հակոբյան

Թեմա՝ Հեքիաթագիրք

Նրանցից մեկը՝ Արփինե Աթալյանը, սովորում է առկա, մյուս երեքը՝ հեռակա ուսուցմամբ։ Այժմ բոլորն էլ աշխատում են հեռավար։
Աստղիկ Քալանդարյանն աշխատում է Երևանի թիվ 49 մանկապարտեզում որպես դաստիարակ։
Արփինե Աթալյանը սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում։  Արմինե Պետոյանն աշխատում է Արագածոտնի Կոշ գյուղի մանկապարտեզում որպես դաստիարակ։

Թամարա Հակոբյանը չի աշխատում։

Ֆեյսբուքյան Messenger հարթակում, ինչպես նաև Outlook փոստի միջոցով աշխատել ենք երեք ամիս։ Դիպլոմային աշխատանքների համար ուղարկել եմ համապատասխան գրականություն, նյութեր, դպիրյան մասնագիտակա հոդվածներ։
Ուսանողները հեռավար աշխատել են, ստեղծել իրենց թեմաներին առնչվող տեսաֆիլմերի փաթեթներ։

Posted in Հեռավար ուսուցում, Աշխատանքային նախագծեր

Աշխատակարգ՝ մայիսի 4-8-ը

Մայիսյան հավաք

Մայիսի 4, երկուշաբթի

11:00-Առցանց դաս. բաց պարապմունքը վարում են ընտանեկան դպրոցի սովորողներ Ջհանգիրյան Էրիկը և Սարգսյան Մանեն։ Թեմա՝ մեդիահմտությունների փոխանցում, բլոգավարություն։

 

Մայիսի 5, երեքշաբթի

Ընտրությամբ գործունեության՝ բանավոր մաթեմատիկայի «Ելք» ստուգատես։ Բանավոր մաթեմատիկայի առցանց դաս. վարում են երրորդ դասարանի սովորողները։

Մեդիահմտությունների ստուգատես. ներկայացում-ամփոփում։

Մայիսի 6, չորեքշաբթի

10:50-Առցանց պարապմունք։ Վարում է Առաքելյանների ընտանիքը։ Թեմա՝ «Ընտանեկան ընթերցումներ, առցանց ներկայացում»։

 Մայիսի 7, հինգշաբթի

12։00 Ընտանեկան առցանց քննարկում։ Թեմա՝ ընտանեկան ուսումնական պլան։

 

Մայիսի 8, ուրբաթ

Մուտք կրթահամալիր» առցանց հանդիպում

Շաբաթվա ընտանեկան նախագիծ՝

  • Առաջարկում են ընտանիքները՝
  • մարզական ընտանիք,
  • երաժշտական ընտանիք,
  • խոհանոցային ընտանիք,
  • ընթերցող ընտանիք,
  • ընտանեկան TV-ներ,
  • ընտանեկան ռադիոներ։

Մարմնամարզություն

Մարզվում ենք ամեն առավոտ։

Ընտրում ենք մարզանքի որևէ ձև, մարզախաղ, տեսանյութ պատրաստում, ցույց տալիս մարզական հմտությունները։

Անգլերեն

Ռուսերեն

Երգ

Շախմատ

Առցանց հանդիպումներ սովորողների հետ Microsoft Teams հարթակում՝

Երկուշաբթի-ժամը՝ 11։00-իմացումի հրճվանք

Երեքշաբթի-ժամը՝ 11։00-իմացումի հրճվանք

Երեքշաբթի-ժամը՝ 13:00-շախմատ

Չորեքշաբթի- անգլերեն՝ 11:00

Հինգշաբթի- 11:00-իմացումի հրճվանք

Ուրբաթ-ռուսերեն՝ 13:30

Ընտրությամբ գործունեություն՝

բանավոր մաթեմատիկա

Երգ

մարմնակրթություն

կերպարվեստ-տեխնոլոգիա

Ընթերցանություն՝

Ս. Զորյան, «Ճանապարհորդ Ջեկոն», ընթերցարան-3, էջ 55

 

Բազմանիշ թվերի բաժանում

Բաժանում

Երկնիշ թվերի բազմապատկում

Մաթեմատիկա-3

Մայրենի լեզու և ընթերցարան

Ընթերցարան 3

Հայոց լեզու 3

Ես և շրջակա աշխարհը՝

 

Ֆիլմի դիտում-վերլուծություն

Այլ դպրոցների սովորողներն աշխատանքները կարող են ուղարկել հետևյալ հասցեին՝ Lilit.Sahakyan@mskh.am