Рубрика: Հեռավար ուսուցում, Հոդված, Օրապատում

Առցանց-հեռավար ուսուցում. ծնողի օրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն այն եզակի ուսումնական հաստատություններից է, որը տալիս է առցանց սովորելու այլընտրանքային հնարավորություն։ Ինձ հետաքրքրեց նաև ծնողների կարծիքը առցանց ուսուցման վերաբերյալ, և խնդրեցի կարծիքներ հայտնել թե՛ դրական և թե՛ բացասական՝ հասկանալու համար՝ ինչն է թերի, ինչը՝ անթերի։ Ահա՛ դրանք օրագրի և կարծիքների տեսքով՝

Ծնողի օրագիր՝

Առաքելյան Գեղամի մայրիկ

Մարտիրոսյան Կարինայի մայրիկ

Աբրահամյան Արենի մայրիկ

 

Նուշ Հարությունյան՝ Կարինայի մայրիկ
«Բարև՛։ Ես Կարինայի մայրիկն եմ, ցանկանում եմ իմ կարծիքը հայտնել հեռավար ուսուցման վերաբերյալ։ Շատ լավ մեթոդ է, այն շատ է դուր գալիս մի պարզ պատճառով, որ արձակուրդների և նմանատիպ արտակարգ իրավիճակների դեպքում, երբ երեխաները մեկ շաբաթ շարունակ կտրված են լինում դասապրոցեսից, միևնույնն է, թեկուզ հեռվից ունենում են աշխատելու հնարավորություն։ Կա նաև պատասխանատվության մեծ զգացում, չնայած նրան, որ դեռ բոլորը չեն ներառվել այդ աշխատանքներում։ Նաև շատ լավ հնարավորություն է ստեղծվում միշտ աշխատանքային պահել բլոգները, հետևել դասավանդողների բլոգներին։ Մի խոսքով, արձակուրդին էլ պարապ չենք նստում, աշխատում ենք։ Թերությունների դեռևս չենք հանդիպել»։
Նարինե Համբարյան՝ Գեղամի մայրիկ
«Ինձ համար նորություն էր հեռավար ուսուցումը։ Չէի մտածում, որ ամեն օր են դասերը պատրաստելու և հաշվետու լինելու ուսուցիչներին։ Այսպես շատ ճիշտ է։ Ավելի պարտաճանաչ են, ամեն օր ուսումնական պրոցեսի մեջ են։ Դասերից հետ հաստատ չեն ընկնում։ Այսպես մի շաբաթից ավել էլ կարող են տանը մնալ։ Եթե երկար մնային տանը, կամ շատ հիվանդ աշակերտներ լինեին, նոր դասը կարելի էր տեսադասերի միջոցով անել։ Համացանցում ինչքան լավ ուսուցիչների այլալեզու տեսադասեր կան»։
Լիլիթ Մովսիսյան՝ Մանեի մայրիկ

«Առցանց-հեռավար ուսուցումն ունի իր առավելություններն ու թերությունները։ Միայն այն, որ էքստրեմալ պայմաններում այն հնարավորություն է տալիս շարունակել ուսուցման գործընթացը, արդեն շատ մեծ առավելություն է։ Չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե քանի անգամ կլինի արտակարգ իրավիճակ, և կամ ամեն անգամ այդ արտակարգ իրավիճակը որքան կտևի։ Մյուս կողմից՝ առցանց-հեռավար ուսուցումը երեխաներին ինքնուրույն սովորելու լավ գործիքակազմ է, քանի որ հայտնի է, որ նույնիսկ դպրոցն ավարտած երեխաները ԲՈՒՀ ընդունվելուց հետո բախվում են այս խնդրին։ Սակայն չեմ կարող չնշել, որ առցանց-հեռավար ուսուցումը ունի նաև իր թերությունները։ Իմ կարծիքով ամենամեծ թերությունն այն է, որ կտրվում է ուսուցիչ-աշակերտ անմիջական շփումը, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնելվ Իմ կարծիքով անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ ադ թերության արժեքը մինիմումի հասցնելու համար»։

Տաթև Աբրահամյան՝ Արենի մայրիկ
«Առցանց-հեռավար ուսուցումը հնարավորություն է տալիս կապը պահել դպրոցի հետ, չունենալ բացթողումներ և չմատնվել պարապության և անգործության: Եվրոպական բազմաթիվ երկրներում շատ հաջող կիրառում են այս փորձը, և ուրախալի է, որ մեր դպրոցում նույնպես մշակվում են նոր մեթոդներ՝ ուսուցումը ավելի ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար»:
Մարիանա Դավթյան՝ Եվայի մայրիկ
«Հեռավար-առցանց ուսուցումն ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը։ Դրականն այն է, որ երեխան ետ չի մնում ուսումնական ծրագրից, ժամանակը հնարավոր է կառավարել և կատարել բոլոր հանձնարարությունները՝ չսահմանափակվելով ժամանակի մեջ։ Բացասականն այն է, որ կարող է անդրադառնալ միայն ուսուցչի հետ շփման, ինչպես նաև դասարանի հետ անմիջապես շփման վրա, և նյութի քննարկման բացակայությունը կերևա»։
Հարգանքներով՝ Մարիանա Դավթյան։
Նարինե Անտոնյան՝ Մարինայի մայրիկ
«Առցանց ուսուցման մասին իմ կարծիքը շատ դրական է, և շատ ուրախ եմ, որ մենք սովորում ենք ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոցում: Կարողացանք շատ արագ կազմակերպել, կատարել առցանց դասերն առանց բարդությունների: Շնորհակալ եմ»։
Ինգա Արշակյան՝ Ալիսայի մայրիկ
«Ես կարծում եմ, որ հեռավար ուսուցումը շատ լավ միտք է: Արձակուրդները հոգնեցուցիչ չեն լինի, կանցնեն հետաքրքիր և կլինեն ուսուցողական: Մտածում եմ, որ լավ կլիներ՝ բոլոր դպրոցներում կիրառեին հեռավար ուսուցումը»։
Նելլի Քոչարյան՝ Էմմայի մայրիկ

Ժամանակակից աշխարհում հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները՝ առցանց-հեռավար ուսուցման մասին խոսելը բավականին արդիական է և անհրաժեշտ:

Համենայն դեպս, ինձ համար բավականին ընդունելի տարբերակ էր, երբ մեր դպրոցը որոշեց այդ մեկ շաբաթն օգտագործել և հեռավար ուսուցմամբ աշակերտներին ներգրավել ուսման մեջ: Սեբաստացիները որոշեցին վախի մթնոլորտում մնալու փոխարեն ուսման գործընթացի հետ համատեղ աշակերտներին դրդել վիրուսների դեմ պայքարի միջոցներին ծանոթանալ և ուսումնասիրել, երգ ու պարի միջոցով դեմ կանգնել վախին, խուճապին և լցվել ուրախ երաժշտության ելևէջներով և ծիծաղով հաղթահարել առաջացած խնդիրներն ու դժվարությունները:

Սակայն, եթե նման արտառոց իրավիճակներ առկա չեն, ապա նախընտրելի չէ առցանցհեռավար ուսուցումը: Ես շատ եմ կարևորում ուսուցիչների և աշակերտների, ինչպես նաև աշակերտների՝ միմյանց հետ անմիջական շփումն ու հաղորդակցումը:

Автор:

Ես Լիլիթն եմ՝ սիրելի կրթահամալիրի մեդիամիջավայրի կրողն ու տարածողներից մեկը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s