Posted in Աշխատանքային նախագծեր

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Դեկտեմբերի 2, երկուշաբթի

Կրթահամալիրի հիմն՝ «Անդաստան»
Հոգևոր երգ՝ «Հայր մեր»
Տիկնիկների պար
Միասնական երգեր՝  «Զար զընգը», «Բասեն բարի»
Միասնական պարատուն
Ծննդյան շնորհավորանքներ
Հայտարարություններ

Դեկտեմբերի 3, երեքշաբթի

Կրթահամալիրի հիմն՝ «Անդաստան»
Հոգևոր երգ՝ «Ծննդյան երգեր»
Միասնական երգեր՝  «Դինգ-դոնգ»,  «Բասեն բարի»
Պարատուն
Ծննդյան շնորհավորանքներ
Հայտարարություններ

Դեկտեմբերի 4, չորեքշաբթի

Կրթահամալիրի հիմն՝ «Անդաստան»
Միասնական պարեր՝ փափուռի, բուլուլ

Միասնական երգեր՝  «Տոնածառ ջան, տոնածառ»,   « В лесу родилась ёлочка 

Ծննդյան շնորհավորանքներ
Հայտարարություններ

Դեկտեմբերի 5, հինգշաբթի
Պարատուն
Կրթահամալիրի հիմն՝ «Անդաստան»
Հոգևոր երգեր
Միասնական երգեր՝  «Համով, հոտով տոնածառ» «The dancing Christmas tree song»
Միասնական պար՝ Շորոր
Ծննդյան շնորհավորանքներ
Հայտարարություններ

Դեկտեմբերի 6, ուրբաթ
Պարատուն
Կրթահամալիրի հիմն՝ «Անդաստան»
Հոգևոր երգ՝ «Հայր մեր»
Միասնկաան երգեր՝ «Փաթ, փաթ, փաթիլներ»,   «Դինգ-դոնգ»
Միասնական պար՝ Խամխամա
Ծննդյան շնորհավորանքներ
Հայտարարություններ 

Posted in Աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ՝ 8-12 դեկտեմբերի

 

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Երգ և պար

Ընթերցանություն՝ Դ. Բիսեթ

Ամանորյա փորձեր։

Մաթեմատիկա՝  Թվի բազմապատկումը 10-ով։

Անգլերեն

Ռուսերեն

Շախմատ

Ընտրությամբ գործունեություն՝ մաթեմատիկա, գիմնաստիկա, կերպարվեստ-տեխնոլոգիա, խեցեգործություն, երգ

Լեզվագործունեություն՝ բառակապակցություն։

Տեխնոլոգիա՝ բլոգային աշխատանք։

Ես և շրջակա աշխարհը՝ կենդանիներ։

Մարմնակրթություն՝ մարզախաղեր։

Posted in Ջերմոց-լաբորատորիա, Ես և շրջակա

Իմ բույսը, կենդանին

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանցիներ

Նպատակը՝

  • Սովորողների մեջ սերմանել սեր բուսական և կենդանական աշխարհի հանդեպ, ձեռք բերել պատասխանատվության զգացում խնամքով վերաբերվելու շրջակա միջավայրին, բարեխիղճ կատարելու իրենց պարտիզպանի պարտականությունը:
  • Իր խնամած բույսի, կենդանու փորձի փոխանակում հասակակիցների շրջանակում

Յուրաքանչյուր սովորող պատմում-գրում-արձանագրում-տեսագրում  է որևէ բույսի կամ իր խնամած բույսի, կենդանու մասին:

Արդյունքում՝ պատումներ բլոգներում, տեսանյութեր, ձայնագրություններ։

Արդյունքներ՝

Իմ կենդանին

Ջերմոց

Իմ բույսը

Բնասերը

Ծառեր

Ծառեր

Ծառեր

Posted in Հոդված, Մայրենի

«Անցանկապատ» կրթություն…

C8A44D14-B59B-463D-8A0D-B11ED025F814.jpeg

Առաքելյան Գեղամի մայրիկ՝ Նարինե

Արդեն երրորդ տարին է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում է  սովորում տղաս։ Երբեք չեմ մտածել, որ ապահով չէ մեր դպրոցում։ Առաջին երկու օրը չէի էլ նկատել, որ ճաղավանդակներ չունեն։ Այնքան մաքուր էր, կանաչ էր, ծառեր չորս կողմը։ «Թափանցիկ» դպրոցում է սովորում տղաս։ Դրսից ներս նայես, կտեսնես ամեն ինչ ու ամենքին։ Այս ամենի մասին գրում է մի ծնող, ով միշտ երեխաների ձեռքն ամուր բռնած է քայլել։ Ինձ նման ծնողներին թվում է, թե ձեռքը բաց թողնես, երեխադ կկորչի։ Սխալվում ենք, սիրելինե՛րս։ Երեխաները շատ էլ  լավ գիտեն հեռանալու սահմանը։ Ճաղավանդա՞կը պետք է ցույց տա սահմանը։ Չեմ կարծում։ Ժամանակն է՝ ազատվենք այդ «ճաղերից»։ Տեղից էլ թաղամասում այնքան դժվար է մի տեղից մյուսը հասնելը։ Ճանապարհդ այնքան է երկարում, որովհետև ուր գնում ես, բոլորը հողերը մտովի իրենցն են դարձրել․ մեկը ցանկապատ է արել, մեկը՝ ավտոտնակ ․․․

Ժամանակի ընթացքում սովորում ես այդ ազատությանը, ազատ տարածությանը։ Տղաս էլ է սովորել։ Ես էլ նրա հետ։ Զգում եմ՝ այնտեղ, ուր փակ է տարածքը, մեր շունչը կտրվում է։ Ես էլ եմ նեղվում, արագ ուզում ենք դուրս գալ։ Նկատե՞լ եք, որ կան ուսումնական հաստատություններ, որտեղ հենց դուռը բացում են, բոլորը արագ-արագ դուրս են գալիս՝ շատ դեպքերում իրար հրելով։ Իմ հիշողություններում էլ կա այդ պատկերը։ Ասես՝ ով շուտ դուրս գա, նա էլ ավելի շուտ ուրախ կդառնա։ Իսկ մեզ մոտ այսքան ժամանակ չեմ տեսել նման բան, որովհետև նրանց ձեռքը պինդ բռնող չկա։ Նրանք ազատ են ու հանգիստ։ Անյքան հանգիստ են. ոչ ոք չի շտապում, չի էլ ուզում գնալ…

CB3A6729-94F8-4846-9463-C416BBCEC7D4
Սիմոնյան Եվայի մայրիկ՝ Մարիանա Դավթյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կրթական օջախ է, որը չունի սահմաններ, անպատնեշ է և սովորողին չցանկապատող: Ես շատ դրական եմ վերաբերվում այս երևույթին, քանի որ այսպիսի միջավայրում սովորողին չեն կաղապարում, չեն բռնանում նրա մտածողության, աշխարհայացքի վրա: Սովորողն ազատ է իր ընտրության մեջ, անվախ և անկաշկանդ կարող է հայտնել իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Բացակայում է վախի մթնոլորտը, սովորողն ավելի հեշտ ու հարգանքով, սիրով է շփվում ուսուցիչների հետ: Երեխան նման պայմաններում ավելի ճիշտ է ձևավորվում՝ որպես առողջ հասարակության լիարժեք անդամ: Դրական եմ գնահատում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները: Մեր երկրում նմանօրինակ դպրոցների շատ քիչ ենք հանդիպում: Կարծիքս միանշանակ դրական է: Ուրախ եմ, որ իմ երեխայի համար ընտրել եմ հենց այսպիսի չափանիշներով կրթահամալիր։
0C16834C-AB2A-480F-9C9B-93F8520BC698.jpeg

Աբրահամյան Արենի մայրիկ՝ Տաթև Մնացականյան

Ողջո՛ւյն, ես Տաթևն եմ: Տղաս սովորում է Բանգլադեշի դրախտում, որը նրանց համար ստեղծել է Բլեյան Աշոտը: Երբ ես էի սովորում դպրոցում (շատ լավ դպրոց եմ ունեցել), լավ հիշում եմ բարձր ճաղավանդակները, որոնց ներսում շատ խնամված այգի կար։ Բայց մենք երբեք չէինք խաղում այնտեղ. մեզ կանչում էր դրսի ազատությունը: Ես հպարտ եմ, որ Արենս ազատ է իր դպրոցում, պաշտպանված և ապահով իր թափանցիկ կրթահամալիրում: Սեբաստացիները չեն լքում իրենց տարածքը նույնիսկ դասերի ավարտից հետո: Նստում են լանջերին ու երգում…Մեր ուղեղները, հոգին և խիղճը պետք է ազատենք «ռեշոտկաներից», որ մեր երեխաները տեսնեն իրենց ծնողների՝  խաղաղ, անկողմնակալ, պարտեզն ու դպրոցը սևի ու սպիտակի չբաժանող պահվածքը և այդպիսի խաղաղ ու ժպտացող հոգով էլ մեծանան, դառնան լանջերի պես կանաչ, անեզր, մաքուր ու դպրոց-պարտեզը չտարանջատելով, ուս ուսի տված՝ շուրջպար բռնեն հին ու նոր ստեղծվող լանջերի շուրջ:

E24314CE-EA9E-4B7A-B12B-2D7A42A66F18.jpeg
Հյուսնյան Արսենի մայրիկ՝ Միլենա ՆահապետյաՆ

Կարծում եմ՝ դպրոցի անցանկապատ տարածքը համահունչ շարունակությունն է դպրոցի միջավայրի և նպաստում է հասարակության ազատ անհատ դաստիարակելուն։ Կարծում եմ՝ այսպես նաև ենթագիտակցորեն կրթահամալիրի սաները յուրացնում են, որ գծված սահմանները հարաբերական են, և որ պայմանական սահմաններից այն կողմ կա ավելի մեծ և հետաքրքիր աշխարհ` լի նոր հնարավորություններով։

B7CFD48C-1A98-40BC-A485-EA32F7BA99B9.jpeg
Ղուկասյան Վահանի մայրիկ՝ Նարինե Ղուկասյան

Յուրաքանչյուր ծնող իր երեխայի համար դպրոց ընտրելիս ուշադրություն է դարձնում նաև տվյալ տարածքի անվտանգ լինելուն: Անցանկապատ դպրոցը շատերին առաջին հայացքից կարող է վտանգավոր թվալ հատկապես փոքր տարիքի երեխաների համար: Սակայն դա միայն կարող է թվալ: Իրականում մեր անձնական փորձը վկայում է հակառակի մասին: Դպրոցի ազատ միջավայրը, անցանկապատ ու կանաչապատ բակը նպաստում են երեխայի ազատ մտածելակերպի ձևավորմանը, մղում նրան ավելի կազմակերպված և ինքնուրույն լինելու: Բարձր ցանկապատերով դպրոցները, ամուր կողպված դռներն ու դարպասներն ավելի ապահով ու անվտանգ չեն դարձնում մեր երեխաների կյանքը: Դրանք ճնշում են երեխային, սահմանափակում են նրա ազատությունը։ Ես ուրախ եմ, որ իմ երեխաները սովորում են անցանկապատ դպրոցում)) :

F8249A9E-F88A-4E5E-8F8E-BCAC54090162.jpeg

Նորեկ սեբաստացի Էմմայի մայրիկ՝ Նելլի Քոչարյան

Այսօր շատերը, եթե ոչ բոլորը, կարող են փաստել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի յուրահատուկ մոտեցում ո´չ միայն կրթական ծրագրին, այլև իր շրջակա միջավայրին, դպրոցի ներքին և արտաքին կառուցվածքին:

Մի փոքր անդրադարձ կատարեմ դպրոցի ներքին «դասավորությանը»: Երբ առաջին անգամ մտա դպրոց, ինձ զարմացրեց դպրոցում դասարաններն իրարից բաժանող պատերի բացակայությունը: Շատ հաճելի է քայլել դպրոցի միջանցքներում և ակամա մասնակից լինել դասապրոցեսին: Հավաստիացնում եմ, որ աշակերտների ուշադրության շեղում տեղի չի ունենում: Ամեն բան տեսանելի է՝ և´ աշակերտների վարքը, և´ ուսուցչի դասն անցկացնելու ընթացքը:

Այժմ անդրադառնամ անցակապատ դպրոցի գաղափարին: Ըստ իս՝

ցանկապատի առկայությունն արդարացված է այն դեպքում, երբ դպրոցը գտնվում է ճամփեզրին կամ երեխաների ապահովութունը վտանգող որևէ այլ վայրում: Կարծում եմ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը համալրված է համապատասխան ցանկապատերով, սակայն դրանք դպրոցին չեն հաղորդում «բանտային» կարգավիճակ: Իհարկե, չեմ բացառում անվտանգության նկատառումներով արված ցանկապատումների անհրաժեշտությունը, սակայն, միևնույն ժամանակ, կուզենայի, որ այս կրթահամալիրի անցանկապատ դպրոց կարգավիճակը ծառայեր որպես մեսիջ այլ դպրոցների համար: Ասելիքս այն է, որ նման մոտեցումը երեխաների ենթագիտակցության մեջ ձևավորում է ազատություն և անկաշկանդվածություն: Ի դեպ, ազատություն և անկաշկանդվածություն ասելով՝ նկատի չունեմ անդաստիարակ և կարգ ու կանոնից դուրս (ներողություն եմ խնդրում նման բառապաշարի օգտագործման համար) պահվածք:

Կրթահամալիրի ազատ միջավայրում սովորողն իրեն զգում է բավականին ինքնավստահ։

 

Նորեկ սեբաստացի Ալեքսանյան Գոհարը մայրիկ՝ Արմինե Պողոսյան

 

Ես կարծում եմ, որ անցանկապատ տարածքը առաջին հերթին բնորոշում է ազատություն… Անցանկապատ տարածքում սովորողը իրեն չի առանձնացնում շրջապատում գտնվող տարբեր հաստատությունների ներկայացուցիչներից, նա անկաշկանդ է, շփվող, ինչպես նաև չի մտածում, որ ցանկապատից դուրս գտնվող տարածքը այլևս իրենը չէ, և նա կարող է այն, օրինակ, աղտոտել…

Վարդապետյան Մարինայի մայրիկ՝ Անտոնյան Նարինե

Բարի օր: Ցանկանում եմ կիսվել իմ կարծիքով՝ որպես սեբաստացի ծնող, անցակապատ և ազատ տարածքի վերաբերյալ: Կոնկրետ իմ երեխայի և իմ համար շատ նորմալ է: Ինձ համար մեծ առավելություն է իմ ազատ մուտ ու ելքը դպրոցի տարածք, երբ ես հանգիստ կարող եմ ցանկացած պահի ներս մտնել և իմ աչքերով տեսնել դպրոցի գործընթացը: Դա նշանակում է, որ ներսում շատ պարզ, ջերմ և թափանցիկ մթնոլորտ է տիրում: Անցանկապատ տարածքից մենք չենք վախենում, և իմ երեխան գիտի իր սահմանները. ես ոչ մի մտավախություն չունեմ: Իսկ փախչող, ակտիվ և ազատություն փնտրող երեխայի համար, իմ կարծիքով, ցանկապատը խոչընդոտ չի առաջացնի, այս ամենը շատ անհատական է: Կարևորը, որ յուրաքանչյուր ծնող կարողանա քաջ գիտակցել, թե ուր է բերում իր երեխային, արդյո՞ք դա իր համար է, թե՞ ոչ: Մենք շատ ուրախ ենք, որ ունենք նման դպրոց, որտեղ երեխաս անհատ է: Շնորհակալ եմ:

Հարգանքով ` Նարինե

Սարգսյան Մանեի մայրիկ՝ Լիլիթ Մովսիսյան

Կարծում եմ՝ ցանկապատը ընդհանրապես ունի մեկ ֆունկցիա՝ պաշտպանական։ Հաճախ լուրեր ենք ստանում տարբեր երկրներից դպրոցների վրա զինված հարձակումների և այդ հարձակումների հետևանքների մասին։ Այս դեպքում ցանկապատի և զինված պահակախմբի առկայությունը դպրոցում արդարացված է, թեկուզև ցանկալի չէ։ Փառք Աստծո, մեր երկրում նման դեպքեր չեն եղել, և հուսով եմ՝ չեն էլ լինելու։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչի՞ց և ումի՞ց ենք պաշտպանելու ցանկապատով մեր երեխաներին։ Կամ եթե պաշտպանելու խնդիր չկա, ուրեմն ինչու՞ ենք ուզում մեկուսացնել մեր երեխաներին։ Կատեգորիկ դեմ եմ ամեն տեսակի սահմաններին, թեկուզ դա լինի դպրոցի ցանկապատ…

Նորեկ սեբաստացի Դայանայի մայրիկ՝ Սեդ

Ցանկապատե՞լ , ինչու՞…

Այն, ինչ հիմա կգրեմ, շատերին կթվա, թե գրել եմ որպես տվյալ կրթահամալիրում սովորողի ծնող:

Ո՛չ հարգելիներս.

Ես կարծիք եմ հայտնում առաջնահերթ որպես սրտացավ քաղաքացի, հայասեր ու մարդասեր, ազատատենչ մի մարդ, ով մշտապես ձգտում է ազատության: Ասածս փիսիսոփայական չթվա, բայց Աստված մեզ ազատ է արարել, իսկ մենք ամեն բան անում ենք մեզ սահմանափակելու համար (ֆիզիկապես , թե հոգեպես): Մենք կաշկանդում ենք մեզ բազմաթիվ հարցերում, այնինչ աշխարհն այսօր մեզ լայն հնարավորություններ է ընձեռում ապրելու խաղաղ, ներդաշնակ: Ապա ինչու՞ ստեղծել բաժանարար ինքներս մեր մեջ: Իրար կողք կողքի սովորում են հայ երեխաներ, հայ ընտանիքների մանուկներ: Կառույցներն են տարբեր, բայց, վստահ եմ, հայկական դպրական օջախում սերմանվում է ազգասիրություն, մարդասիրություն, ապա ինչու՞պաշտպանվել, ինչի՞ց պաշտպանել: Ցանկապատը հասարակ մի պատ է՝ իրենից ոչինչ չներկայացնող, բայց երևույթն է տհաճ: Ցույց տվեք վատը սեբաստացիների կատարած աշխատանքում, գործունեության մեջ, այն վատը, որը խիստ քննադատելի է և դարձել է սխալ օրինակ մյուսների համար, և ահա այդժամ մենք կլռենք, կզիջենք…

5 տարի շարունակ եղել եմ հանրակրթական դպրոցի ծնող, հավատացեք, երեխան <<վանդակի>> մեջ ավելի վայրենի է, քան ազատության մեջ: Ազատության մեջ ապրող մարդն ավելի ճիշտ ու ազնիվ է իրեն դրսևորում, քան նա, ում պահում են պատնեշի ներսում:

 
________________________________

 

 

 

 

 

Posted in Աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ՝18-22 նոյեմբերի

Ընթացիկ նախագծեր՝

Խնկոյանական օրեր

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Երգ և պար

Ընթերցանություն՝ Աթաբեկ Խնկոյան

Մաթեմատիկա՝  եռանիշ թվեր,  հռոմեական, թվեր, հայերեն այբուբենի թվային արժեքները։

Անգլերեն

Ռուսերեն

Շախմատ

Ընտրությամբ գործունեություն՝ մաթեմատիկա, գիմնաստիկա, կերպարվեստ-տեխնոլոգիա, խեցեգործություն, երգ

Լեզվագործունեություն՝ վանկ, տողադարձ։

Տեխնոլոգիա՝ «Աշնանանկարներ»

Ես և շրջակա աշխարհը՝ պետություններ։

Մարմնակրթություն՝ մարզախաղեր։

 

Posted in Սեբաստացու օրեր, Տոներ, Խոհանոց, Ծեսեր

Շարոցատոն

Կրթահամալիրի տոնին նվեր եղավ շարոցատոնը։ Շարոցների թաթախման գործընթացը տևեց մի քանի օր։ Նախ՝ կոտրեցինք ընկույզները, մաքրեցինք միջուկը, ապա սովորեցինք թելել ասեղը և ընկույզները շարել թելի վրա։ Հաջորդ փուլում ծանոթացանք շարոցի բաղադրությանը, հետո էլ միասին շփոթը եփեցին։ Վերջին՝ ամենակարևոր փուլում ծանոթացանք մառանին, հենց այդտեղ էլ թաթախեցինք շարոցը. իսկական սեբաստացիական տոն ստացվեց՝ իր համտեսով ու հրճվանքով։