Posted in Նախագծեր

Տոնական, նախագծային աշխատակարգ՝ 4-16 -ը նոյեմբերի

 

Posted in Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական ճամփորդություն

Սեբաստացու օրերի շրջանակներում երրորդ դասարանցիները մեկնում են «Ջրվեժ» անտառապարկ:

Օրը՝ նոյեմբերի 8, ժամը՝ 11.00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Նպատակը՝

  • «Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում,
  • աշնանային քայլք,
  • ճամփորդությամբ ուսուցում,
  •  շրջակա միջավայրի ճանաչում, բարելավվում,

 

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում,
  •  քարտեզից օգտվելու հմտությունների զարգացում,
  •  շրջակա տարածք. մաքրում,
  •  բնագիտական-ճանաչողական տեղեկությունների (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տեսակներ) ընդլայնում,
  •  թվային գործիքներից օգտվելու հմտությունների կիրառում,
  • բանավոր խոսքի զարգացում,
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում,
  • ստեղծագործական մտքի զարգացում։

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք անտառի, ծառերի մասին զրուցում ենք ծառերի կառուցվածքի մասին (բուն, փչակ, սաղարթ, տերև, ճյուղ), թվարկում ենք ծառերի անվանումները, նշում են իրենց ծանոթ ծառերի անունները:

untitled (1)

Ճամփորդության ընթացքը.

Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք «Ջրվեժ» անտառապուրակ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները:

Քայլարշավ «Ջրվեժ» անտառապուրակում. Սովորողների հետ քայլում ենք անտառապուրակում, ուսումնասիրում ծառերը, թփերը։ Իրականացնելու ենք լուսանկարչական, նկարչական պլեներ, անհրաժեշտության դեպքում մաքրելու ենք շրջակա տարածքը, ձայնագրելու ենք ռադիո «Ծուղրուղո՜ւ» հերթական հաղորդումը՝ ամփոփելով օրը:

Աշնանային ընթերցումներ  անտառում. Միասին ընթերցում ենք Հ. Թումանյանի «Տերևաթափ», «Քամի», «Աշուն» բանաստեղծությունները:

Ամփոփում. Սովորողներն իրենց բլոգներում տեղադրում են ճամփորդության մասին պատումները:
Արդյունք

Posted in Մարզական, Նախագծեր

Միասնական, մարզական ստուգատես

Օրը՝  նոյեմբերի 15

Ժամը՝  11։00                                371C304C-74C0-4E3E-876C-C60DE98F7432

Վայրը ՝ Բախշյանի անվան այգի

Մասնակիցներ՝ Արևելքի և Արևմուտքի երրորդ դասարանցիներ

 

Ծրագրում՝

Շարային վարժություններ, մարզական խաղեր

Խաղ 1

Սովորողները բաժանվում են երկու խմբի, փորձում են գնդակը ոտքերի արանքում բռնելով՝ արագ հասնել եզրագծին, ապա արագ փոխանցել այն հաջորդ մասնակցին։Կհաղթի այն թիմը, ում մասնակիցներն ավելի շուտ կավարտեն։

Խաղ 2

Սովորողները բաժանվում են երկու խմբի։ Կազմում են կամուրջներ շարքով, վերջին մասնակիցը անցնում է կամրջի միջով, ինքը նույնպես շարունակում կամուրջ կազմել առջևից։ Կհաղթի այն թիմը, ում մասնակիցներն ամենաշուտը կամրջի միջով անցնելով և նորից կամուրջ դառնալով՝ կհասնեն եզրագծին։

Խաղ 3

Սովորողները բաժանվում են 2 խմբի։ Մասնակիցը պիտի ծնկներով գետնից վերցնի փոքր գնդակը և ցատկելով հասնի եզրագծի օղակին ու գցի դրա մեջ։ Կհաղթի այն թիմը, որի մասնակիցները ամենաշուտը կհասնեն եզրագծին։