Posted in Աշնանային ճամբար

Աշնանային ճամբարամուտ

Աշնանային ճամբարի առաջին օրն սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով 5 տարեկանների հետ։ Դասասենյակների մաքրություն արեցինք, մառանի ձմեռային պատրաստությամբ զբաղվեցինք։ Նախաճաշից հետո միացանք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության «ԱրԱվԵս» կազմակերպության և կրթահամալիրի միջև ստորագրվող համաձայնագրի արարողությանը ու համատեղ ասուլիսին։