Posted in Նախագծեր, Ուսումնական աշուն

«Ուսումնական աշուն» նախագիծ

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը  87B284E6-042A-4857-9141-B3491D439575

Մասնակիցներ՝ սովոողներ, ծնողներ, ընտանիքի այլ անդամներ

Նպատակը՝

  • հեռավար ուսուցման կազմակերպում ու իրականացում
  • ծնողական համայնքի ներառում ուսումնական գործընթացին։

Խնդիրները՝

  • մեդիահմտությունների զարգացում,
  • թվային գործիքների կիրառում,
  • ստեղծագործական մտածողության, բանավոր խոսքի զարգացում,
  • ուումնական գործըթացին ընտանիքի մասնակցության ապահովում,
  • շրջակա միջավայրի ճանաչում:

Կազմակերպումը:

1. Սովորողները իրենց էլեկտրոնային փոստին ստանում են նախագծային առաջադրանքները ու ծնողների մասնակցությամբ իրականացնում են դրանք: Արդյունքները էլեկտրոնային փոստով ուղարկվում են, որոնք էլ հրապարակվում են բլոգներում:

Թեմաները՝

Աշնանային ֆոտոպլեներ

Սովորողը ֆոտոխցիկով լուսանկարում է քաղաքի, գյուղի, բակի, թաղի աշնանային տեսարաններ (տասից տասնհինգ լուսանկար), ստեղծում ֆոտոցուցահանդես:

Իմ սիրելի հեքիաթը, առակը։

Տրված ստեղծագործություններից սովորողն ընտրում է իր ամենասիրելի հեքիաթը ու ներկայացնում է աուդիո կամ վիդեո տարբերակով, ռադիոթատրոնի կամ տիկնիկային-ընտանեկան թատերախաղի տեսքով: Բերանացի պատումն ու խաղը տեսագրում կամ ձայնագրում են ծնողները<<:

Մարզի՛ր հիշողությունդ՝ մաթեմատիկա

Առաջարկվող ստեղծագործություններ՝

Բերքահավաք

Քանի որ աշնանային արձակուրդները համընկնում են բերքահավաքի հետ, կարելի է մասնակցել նաև այդ գործընթացին: Նախօրոք հարց ու փորձ անել ծնողներին, (եթե ունեք, իհարկե)գործընկերներին, թե ով խնձորի կամ խաղողի այգի ունի: Ստանալ նրանց համաձայնությունը և մասնակցել բերքահավաքին:

2. Ծնողները մի քանի նախադասությամբ  գրում են պատում- վերլուծություն, թե ինչու են ընտրել այս կրթահամալիրը, ինչով է այն տարբերվում այլ դպրոցներից, խոսում կրթահամալիրի հատկանիշների մասին, տեղադրում սովորողի բլոգում։

Արդյունք

 

Posted in Աշխատանքային նախագծեր

Աշնանային բաց ճամբար՝ 28 հոկտեմբերի-1 նոյեմբերի

 

Գործունեություն

  • Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք
  • «Ուսումնական աշուն» այլ նախագծեր կրթահամալիրում
  • Կրթահամալիրի տոնի նորամուտների պատրաստության աշխատանք դպրոցներում
  • Այլ աշխատանք ըստ Արևելյան, դպրոցի դասավանդողների անհատական պլանների։

Աշխատակարգ

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում. կրթահամալիրի տոնի պատրաստություն
09։30-ից՝ աշխատանք ըստ անհատական պլանի
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝
 այլ աշխատանք ըստ անհատական պլանի։

 Ընտանեկան նախագիծ՝ Ուսումնական աշուն

Վերապատրաստման առաջարկ-ծրագիր

Posted in Նախագծեր

Թթուդրիկ

 

Թթուդրիկի ամենամյա ավանդական ծեսը խորհրդանշական է: Այն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:
Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման թթուդրիկի ծեսն ու դրան պատրաստվելն է: Մինչ թթուդրիկին անցնելը թթվի բաղադրատոմսեր ենք հավաքում, հրապարակում: Միասին անհրաժեշտ գնացուցակ ենք կազմում: Սովորողները բաժանվում են խմբերի, որտեղ յուրաքանչյուր խումբ ստանում է կոնկրետ հանձնարարություն: Մի խումբը կարող է մուտքագրել թթուդրիկի համար անհրաժեշտ պարագաների ու մթերքի (բանջարեղենի) ցանկը: Կարող են առանձին ցուցակներ կազմել կգ-ով, հատով, տուփով գնվող ապրանքների համար: Մյուս խումբը հաշվում է անհրաժեշտ գումարի չափը: Առևտրից հետո կարող են համեմատել առևտրից առաջ ու հետո կազմված գնացուցակները, համեմատել դրանք, գտնել տարբերությունները:

Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ ենք ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը: Թթուդրիկի թեման շարունակվում է լեզվագործունեության ընթացքում: Ռոդարիական հնարքների կիրառմամբ սովորողները հորինում են թթվային ասելուկներ, հանելուկներ, շուտասելուկներ, ամենաանսպասելի պատմություններ, մասնակցում են առցանց քննարկումների:

  • Նախապատրաստում (գնացուցակի կազմում, առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ, հանելուկներ, ասիկներ, խնդրագրքերի ստեղծում)
  • Իրականացում (տոնական երգ ու պար, բանջարեղենային կերպարներ, աղաջրի պատրաստում)
  • Ամփոփում (ռոդարիական հնարքների միջոցով առածանիի, պատմությունների, շուտասելուկների հորինում)

Արդյունքներ

Posted in Ուսումնական նյութեր

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

1. Գտի՛ր հետևյալ բառերի հոմանիշները։

դաշտ, նախշուն, կրկին։

2. Բացատրի՛ր հետևյալ բառերը։

նախշուն-

մեգ-

հանդ-

3. Բացատրի՛ր բառակապակցությունների իմաստները։

դեղնած դաշտ-

տխուր հանդ-

Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

 

 

 


Posted in Մայրենի, Նախագծեր

«Գրավոր և բանավոր խոսքի մշակույթ» վերապատրաստման դասընթացի ծրագիր

«Գրավոր և բանավոր խոսքի մշակույթ» դասընթացի նպատակն է մասնակիցների թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքը դարձնել ավելի գրագետ, շտկել թերությունները, ուղղորդել ինքնակրթվելու։ Մանկավարժ-դաստիարակի խոսքը պիտի լինի գրագետ բոլոր առումներով՝ բանավոր, գրավոր, ոճական, տեխնիկական և այլն։ Այդ նպատակով առաջարկում ենք վերապատրաստման դասընթացի հետևյալ ծրագիրը շաբաթական երկու օրով երկու տարբեր խմբերի հետ (6-ական մասնակից յուրաքանչյուր խմբում)՝ մեկժամանոց պարապմունքների ձևաչափով։

Ծրագրի բաժինները հիմնականում չեն առանձնացվելու, քանի որ  բոլոր ենթակետերը ներառվում են հրապարակվող նյութերի մեջ, ի հայտ են գալիս դաստիարակների հետ շփման ժամանակ, ինչպես նաև բլոգներն ուսումնասիրելիս: Աշխատանքի բաժանումը պայմանական է, քանի որ սկսած առաջին հանդիպումից՝աշխատանքն իրականացվելու է տարբեր ուղղություններով՝ ուղղագրական, կետադրական,  ուղղախոսական, ոճական, տեխնիկական և այլն: Ծրագրի բաժինները փոխկապակցված են, և յուրաքանչյուր պարապմունքի ընթացքում կքննարկվեն հրապարակվող կամ հրապարակված նյութերի գրագետ շարադրանքը, ասելիքը, համապատասխանությունը ծրագրին, բանավոր խոսքի ուղղախոսությունը։ Ծրագիրը ներառում է առցանց և սեմինարների տեսքով պարապմունքներ հետևյալ ուղղություններով՝

Ուղղագրություն։ Ուսումնասիրել բլոգները, դիտարկել սխալների բնույթը, օրինակներով ցույց տալ ակնառու սխալները, բացատրել, ուղղորդել՝ սովորելու ուղղագրական դժվարություն ունեցող բառերը:

Ուղղախոսություն։ Սկսել առօրյա խոսքից, ողջույնից, երեխաների հետ շփվելիս բառերի ճիշտ ընտրությունից, ընտրված բառերի ճիշտ արտաբերումից, ինչը հնարավորություն կտա մտքերը, նախադասությունները հակիրճ, բովանդակալից ձևակերպել։

Շարահյուսություն-Շարադասություն։ Մտքերը ճիշտ, գրագետ արտահայտելու համար անհրաժեշտ են քերականական որոշ հմտություններ, այդ թվում՝ կետադրական նշանների տեղին կիրառություն: Անհրաժեշտ է կիրառել նաև ձայնագրություն լսելու ձևաչափը, որը հնարավորություն կտա լսել և գտնել շարադասական սխալը։

Ոճաբանություն։ Պետք է հուշել մասնակիցներին՝

գրել հակիրճ ու բովանդակալից

ուշադրություն դարձնել հրապարակվող նյութերի ոճին

հետևել բանավոր խոսքին (ամենօրյա աշխատանք)

ձայնագրությամբ լսել սեփական խոսքը, շեշտադրությունը։

Գրավոր խոսքի տեխնիկա։ Կարիք կա ուղղորդելու մասնակիցներին համակարգչային գրագիտության կանոնները պահպանելու,  նշաններից հետո բացատ, տառատեսակ, չափ պահելու և այլ հարցերում։

 

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դաստիարակներ՝

Լիլիթ Սահակյան. Արևմտյան-Քոլեջ

8. Էլյա Գրիգորյան
12. Ծովինար Սարգսյան  (փորձաշրջան է)

Մարինե Մխիթարյան. Հյուսիսային-Հարավային- Արևմտյան

3. Սաթեն Գևորգյան (Ֆիզ պիտի գնա)
8. Լիլիթ Առաքելյան
11. Լուսինե Հովհաննիսյան

13.

Նոկտեմբերի 7-ի պարապմունք․
Ժամը`14։00-15:00

Պատասխանատուներ՝Լիլիթ Սահակյան, Մարինե Մխիթարյան,
լուսաբանող՝Նելի Արղության։
Նոյեմբերի 7
Ծրագրում՝ 

14:00-15:00. Գրավոր և բանավոր խոսքի մշակույթ.Վերապատրաստման դասընթաց

Զրույց-քննարկում

  1.  Դասավանդողի ներկայացում (դասավանդողը ներկայանում է)։
  2.  Դաստիարակների ներկայացում (դաստիարակները պատմում են իրենց մասին)։
  3. Դաստիարակները գրում են պատում՝ ներկայացնելով իրենց՝
    Ո՞վ եմ ես․․․․
    Իմ առաքելությունը․․․․
    Իմ երազանքը, նպատակները․․․․
    Ո՞ւր եմ ես գնում․․․․
  4.  Վերլուծություն
  5.  Ամփոփում։

Մասնակիցներ`

ԼիլիթՍահակյանի խումբ. (Քոլեջ)

  1. Աննա Հայրոյան
  2. Հասմիկ Հարությունյան
  3. Վարդուհի Օսիպով
  4. Էմմա Տերտերյան
  5. Նելլի Պողոսյան
  6. Էլյա Գրիգորյան

 

Բլոգի հղում՝արդյունքներ