Posted in Նախագծեր

Սեբաստացու օր․ կրթահամալիրի տոն

Գրում են սեբաստացի ծնողները…1. Հետազոտող սեբաստացիներն ու ծնողները

Ժամանակահատված՝ նոյեմբերի 4-15 094C81EB-E37F-4C08-9297-6BBF4ABCFFEE

 

Կրթահամալիրի տոն

 

Հետազոտական  նախագծի  նպատակը՝

Հետազոտության նպատակն է հասկանալ, թե ինչպես է  սեբաստացին մտնում ընտանիք, ինչ բանավոր հիշողություններ կան դրա վերաբերյալ, լուսաբանել սերնդեսերունդ անցնող  ճանապարհը,  ժամանակի ընթացքում փոփոխությունները, զարգացումները։

Խնդրի նկարագրություն

Ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով մարդիկ որոշում են դառնալ սեբաստացի, մտնել այլընտրանքային աշխարհ։ Անհրաժեշտ է գրանցել գործոնները, որոնք ազդում են։ Հետազոտության խնդիրն ուղղված է նրան, թե ինչ ճանապարհով է առաջին անգամ երեխան մտել սեբաստացի ընտանիք, ինչու։ Հետազոտությունը հնարավորություն կտա գտնել լրացուցիչ տեղեկություն սեբաստացիների ու կրթահամալիրի պատմության մասին։ Գուցե ամեն պատում ունի իր ուրույն՝ ընտանեկան մեկնությունը և այլն։ Այս ամենի արդյունքում վեր կելնի նյութի համակողմանի պատմությունը ժամանակի տարբեր շրջափուլերում, թե ինչպես է փոխակերպվել ժամանակին համահունչ, ինչպես է փոխանցվել, զարգացել։

Հետազոտական հարցեր, որոնց շուրջ կխոսեն ծնողները

  • Ինչպիսի՞ն է սեբաստացին:
  • Ի՞նչ պիտի կարողանա անել կրթահամալիրի սովորողը:
  • Քանի՞ սեբաստացի կա  ընտանիքում:
  • Ինչպե՞ս դարձանք սեբաստացի։
  • Ինչպիսի՞ն են սեբաստացի ուսուցիչները, ինչո՞վ են տարբերվում մյուս ուսուցիչներից։
  • Ինչո՞ւ եմ սիրում իմ կրթահամալիրը, ինչն է կարևոր կրթահամալիրում:
  • Ինչի՞ց է երևում, որ մենք սեբաստացի ենք:
  • Ի՞նչ կպատմեիք կրթահամալիրի մասին, ինչ տարբերություններ կան։

Մեթոդաբանություն

Հետազոտությունն իրականացվելու է հարցազրույցների տեսքով, որոնք լինելու են ազատ, անկաշկանդ, տրամադրող միջավայրում։  Ամեն  նկարագրություն  բանավոր պատմություն է, որը պիտի վեր հանել բաց զրույցով։

Հետազոտության ընտրանքը նույն դասարանի տարբեր ներկայացուցիչների ընտանիքներն են։ Գրառած նյութն անհրաժեշտ է  վերլուծել և համապատասխան եզրահանգումներ անել։

Արդյունքներ 

Ակնկալվող արդյունքները կլինեն  տեսանյութի, պատումի տեսքով սովորողների բլոգներում, ենթակայքում և այլն։

Սովորողները, նրանց ընտանիքները կրթահամալիրյան գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիամիջավայրում հրապարակային կդարձնեն կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը։ Կզարգանան՝

  • անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունները,
  • հետազոտական, վերլուծական կարողությունները,
  • ստեղծագործական երևակայությունը,
  • մեդիահմտությունները (բլոգավարություն),
  • ձայնագրել կարողանալու հմտությունները,
  • տեղեկատվական բնույթի հարցաշար կազմելու հմտությունները։

2.Թթուդրիկ

3. Տոնական խոհանոց

4. Բեմադրություն՝ «Ճպուռն ու մրջյունը»

5. Լավաշթխիկ

6. .Վարպետության դաս

7. Մարզատոն
Արդյունքներ՝

Վարպետության դաս

Չրատոն

Թթուդրիկ
Շարոցատոն

Գրում են սեբաստացի ծնողները…լ

Հեղինակ՝

Ես Լիլիթն եմ՝ սիրելի կրթահամալիրի մեդիամիջավայրի կրողն ու տարածողներից մեկը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s