Posted in Նախագծեր

Խնկոյանական օրեր

Տևողությունը՝ 01.10-31.10

Մասնակիցներ՝ երրորդ դասարանցիներ    Atabek-Xnkoyan.jpg

Խնդիրները`

  • Ծանոթանալ Խնկոյանի ստեղծագործություններին
  • Բառապաշարի հարստացում
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • Խմբային (դասարանական) մեդիանյութերի ստեղծում

Ստեղծագործությունների հետ աշխատանք՝

  • Խաղ-ուսուցում
  • Անհասկանալ բառերի բացատրություն
  • Զրույց-քննարկում
  • Բեմականացում
  • Տեխնոլոգիական գործունեություն՝ նկարել, ծեփել և այլն
  • Բառերի վանկատում և հեգում
  • Հոմանիշներ և հականիշներ
  • Հանելուկներ
  • Ստեղծագործության աուդիոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում
  • ԱԽնկոյանի առակներից ընտրել որևէ մեկը ներկայացնել ռադիոթատրոնի կամ բեմադրության տեսքով։
  • Առանձնացնել առականիում հանդիպող կենդանիների անունները, ընտրել որևէ մեկն ու փոքրիկ տեսանյութ, պատում կամ ռադիոնյութ պատրաստել նրա մասին։

Արդյունք

Posted in Նախագծեր

«Տիեզերք» նախագիծ

Նպատակը՝ D31C7F2C-0EB4-46BE-A3A6-07683301D251

Պատկերացում տալ Արեգակնային համակարգի և Երկիր մոլորակի մասին, ընդլայնել գիտելիքները տիեզերքի մասին։

Խնդիրները՝

  • Զարգացնել  կարդալու, բովանդակությունը ներկայացնելու կարողությունները
  • Զարգացնել գլխավոր միտքը երկրորդականից տարբերակելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել ունեցած ընկալածը ներկայացնելու կարողությունները ծրագրով
  • Զարգացնել խմբում աշխատելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել դիտարկումներ, դիտումներ, ուսումնասիրություններ կատարելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել աշխատանքը պլանավորելու, նախագծելու և քայլ առ քայլ իրականացնելու կարողություններ
  • Զարգացնել քարտեզից օգտվելու կարողություններ
  • Ծանոթացնել ավանդապատում ժանրին
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը

Գործունեությունը՝

  • Կարդալ, դիտել, մեկնաբանել, քննարկել  ուսումնական նյութեր և  տեսանյութեր հետևյալ թեմաների մասին
  1. Արեգակնային համակարգ տեսաֆիլմ , անգլ.
  2. Երկիր մոլորակ 1 , ռուս.
  3. Գլոբուս, Քարտեզ
  4. Տարվա եղանակներ
  5. Գիշեր, ցերեկ
  6. Մայրցամաքներ, օվկիանոսներ
  7. Բնական երևույթներ
  8. Բնական տարերքներ
  9. Բնական ռեսուրսներ

Տեղեկատվական նյութեր պատրաստել (լրացուցիչ տեղեկույթի որոնում, համադրում ունեցածի հետ) թվարկած թեմաների մասին տեսանյութով կամ ձայնագրությամբ։

  • Աշխատանքները ներկայացնել դասարանին, հրապարակել բլոգներում
  • Կարդալ արևի, լուսնի, աստղերի, գիշերվա, ցերեկի մասին ավանդապատումներ. Հայ հին վիպաշխարհ
  • Հորինել նոր ավանդապատումներ, հանելուկներ, հրապարակել բլոգում։

Արդյունքներ

Posted in Նախագծեր

Սեբաստացու օր․ կրթահամալիրի տոն

Գրում են սեբաստացի ծնողները…1. Հետազոտող սեբաստացիներն ու ծնողները

Ժամանակահատված՝ նոյեմբերի 4-15 094C81EB-E37F-4C08-9297-6BBF4ABCFFEE

 

Կրթահամալիրի տոն

 

Հետազոտական  նախագծի  նպատակը՝

Հետազոտության նպատակն է հասկանալ, թե ինչպես է  սեբաստացին մտնում ընտանիք, ինչ բանավոր հիշողություններ կան դրա վերաբերյալ, լուսաբանել սերնդեսերունդ անցնող  ճանապարհը,  ժամանակի ընթացքում փոփոխությունները, զարգացումները։

Խնդրի նկարագրություն

Ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով մարդիկ որոշում են դառնալ սեբաստացի, մտնել այլընտրանքային աշխարհ։ Անհրաժեշտ է գրանցել գործոնները, որոնք ազդում են։ Հետազոտության խնդիրն ուղղված է նրան, թե ինչ ճանապարհով է առաջին անգամ երեխան մտել սեբաստացի ընտանիք, ինչու։ Հետազոտությունը հնարավորություն կտա գտնել լրացուցիչ տեղեկություն սեբաստացիների ու կրթահամալիրի պատմության մասին։ Գուցե ամեն պատում ունի իր ուրույն՝ ընտանեկան մեկնությունը և այլն։ Այս ամենի արդյունքում վեր կելնի նյութի համակողմանի պատմությունը ժամանակի տարբեր շրջափուլերում, թե ինչպես է փոխակերպվել ժամանակին համահունչ, ինչպես է փոխանցվել, զարգացել։

Հետազոտական հարցեր, որոնց շուրջ կխոսեն ծնողները

  • Ինչպիսի՞ն է սեբաստացին:
  • Ի՞նչ պիտի կարողանա անել կրթահամալիրի սովորողը:
  • Քանի՞ սեբաստացի կա  ընտանիքում:
  • Ինչպե՞ս դարձանք սեբաստացի։
  • Ինչպիսի՞ն են սեբաստացի ուսուցիչները, ինչո՞վ են տարբերվում մյուս ուսուցիչներից։
  • Ինչո՞ւ եմ սիրում իմ կրթահամալիրը, ինչն է կարևոր կրթահամալիրում:
  • Ինչի՞ց է երևում, որ մենք սեբաստացի ենք:
  • Ի՞նչ կպատմեիք կրթահամալիրի մասին, ինչ տարբերություններ կան։

Մեթոդաբանություն

Հետազոտությունն իրականացվելու է հարցազրույցների տեսքով, որոնք լինելու են ազատ, անկաշկանդ, տրամադրող միջավայրում։  Ամեն  նկարագրություն  բանավոր պատմություն է, որը պիտի վեր հանել բաց զրույցով։

Հետազոտության ընտրանքը նույն դասարանի տարբեր ներկայացուցիչների ընտանիքներն են։ Գրառած նյութն անհրաժեշտ է  վերլուծել և համապատասխան եզրահանգումներ անել։

Արդյունքներ 

Ակնկալվող արդյունքները կլինեն  տեսանյութի, պատումի տեսքով սովորողների բլոգներում, ենթակայքում և այլն։

Սովորողները, նրանց ընտանիքները կրթահամալիրյան գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիամիջավայրում հրապարակային կդարձնեն կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը։ Կզարգանան՝

  • անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունները,
  • հետազոտական, վերլուծական կարողությունները,
  • ստեղծագործական երևակայությունը,
  • մեդիահմտությունները (բլոգավարություն),
  • ձայնագրել կարողանալու հմտությունները,
  • տեղեկատվական բնույթի հարցաշար կազմելու հմտությունները։

2.Թթուդրիկ

3. Տոնական խոհանոց

4. Բեմադրություն՝ «Ճպուռն ու մրջյունը»

5. Լավաշթխիկ

6. .Վարպետության դաս

7. Մարզատոն
Արդյունքներ՝

Վարպետության դաս

Չրատոն

Թթուդրիկ
Շարոցատոն

Գրում են սեբաստացի ծնողները…լ