Posted in «Ես» նախագիծ, Նախագծեր

«Ես» նախագիծ

Սառա Կարապետյան«»

 

Եվա Սիմոնյան

https://soundcloud.com/upload

Գեղամ Առաքելյան

 

Հարութ Ավագյան

 

 

Մարինա Վարդապետյան

 

Արայիկ Անդրեասյան

Վահան Ղուկասյան

 

Դավիթ Սաֆարյան

Էրիկ Ջհանգիրյան

Արեն Աբրահամյան

Իվետա Ավետիսյան

/Իվետա Ավետիսյան

Լիլիթ Գրիգորյան

Լիլիթ Գրիգորյան

Սուսաննա Ղազարյան

Սուսաննա Ղազարյան

Գոհար Ալեքսանյան

Դայանա Հովհաննիսյան

Էմմա Պետրոսյան

Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն

Բարձունքի հաղթահարում. Քարաշամբ-Արզական

Այսօր ճամփորդ-ընկերներով գնացինք հեռու՝ տեսնենք է՜ն սարի հետևն ինչ կա։ Բարձրացանք, հաղթահարեցինք ու տեսանք, որ սարի հետևում՝ աշնանային բնապատկերի մեջ, մի գողտրիկ եկեղեցի է խոնարհված՝ Նեղուցի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Կարդացինք մեր աղոթքը, շնորհավորեցինք Կոմիտասի 150-ամյակը։

Անկախության բարձունքը հաղթահարված է…

 

 

 

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

 

 

 

Եվա Սիմոնյան

Գեղամ Առաքելյան

Անդրեսյան Արայիկ

Լիլիթ Գրիգորյան

Սուսաննա Գրիգորյան

Վահան Ղուկասյան

Գոհար Ալեքսանյան

Էմմա Պետրոսյան

Դավիթ Սաֆարյան

Posted in Աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ՝ 23-27 սեպտեմբերի

Ընթացիկ նախագծեր՝

«Ես» նախագիծ

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Երգ և պար

Ընթերցանություն՝ հայ ժողովրդական հեքիաթներ

Մաթեմատիկա՝  բազմապատկում, բաժանում, չափման ու կշռի միավորներ։

Անգլերեն

Ռուսերեն

Շախմատ

Ընտրությամբ գործունեություն՝ մաթեմատիկա, գիմնաստիկա, կերպարվեստ-տեխնոլոգիա, խեցեգործություն, երգ

Լեզվագործունեություն՝ միավանկ, բազմավանկ բառեր

Տեխնոլոգիա՝ «Ամենաաշունը»

Ես և շրջակա աշխարհը՝ բույսերի ուսումնասիրություն ջերմոցում, խնամք։

Հեծանվավարություն

Մարմնակրթություն՝ մարզախաղեր։

 

Posted in Աշխատանքային նախագծեր

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Սեպտեմբերի 23-27

Սկիզբ՝ 9։00- ավարտ՝ 9։157499AE5C-80C5-4B98-B8A9-B49741FFAA7D

Ծրագրում՝ Անդաստան 

«Առաւօտ լուսոյ»

Կոմիտաս՝ «Արևների շարք», «Կաքավի երգը», «Այբ,բեն,գիմ», «Ձիուկ», «Կոտ ու կես»

Կարդում ենք Թումանյան՝ «Աշուն», «Շունն ու կատուն»։
Միասնական կատարում. Կոմիտաս՝ «Էսօր ուրբաթ է», «Զար զընգը»
Միասնական կոմիտասյան պարերգեր՝ «Ա՜խ, լոթի Մարան» , «Սև ա չոբանի շունը», «Առնեմ երթամ իմ յարը»

Պարատուն՝ Էջմիածնի, Շորոր, Բուլուլ

 

Posted in Ուսումնական նյութեր

Հովհաննես Թումանյան «Կույրերի կարծիքը»

Օրը ցերեկով
Երեքչորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահքահ խնդալով ծաղրում էր նրանց.
Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղչէ, օձ է,— չէ, թոկ
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույրկույր ետ դարձան կըրկին

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Առակը համառոտ պատմի՛ր:
2. Ի՞նչ է սովորեցում առակը:
3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:
4. Առակի համար նոր ավարտ հորինի՛ր:
5. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ 
Posted in Աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ՝ 16-20 սեպտեմբերի

Ընթացիկ նախագծեր՝

«Ես» նախագիծ՝ «Ամենից լավ դպրոցը»

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Երգ և պար

Ընթերցանություն՝ հայ ժողովրդական հեքիաթներ

Մաթեմատիկա՝  բազմապատկում, բաժանում, չափման ու կշռի միավորներ։

Անգլերեն

Ռուսերեն

Շախմատ

Ընտրությամբ գործունեություն՝ մաթեմատիկա, գիմնաստիկա, կերպարվեստ-տեխնոլոգիա, խեցեգործություն, երգ

Լեզվագործունեություն՝ իմաստով մոտ բառեր, իմաստով հակառակ բառեր։

Տեխնոլոգիա՝ «Ամենից լավ դպրոցը» Ես և շրջակա աշխարհը՝ բույսերի ուսումնասիրություն ջերմոցում, խնամք։

Հեծանվավարություն, լող

Մարմնակրթություն՝ մարզախաղեր։

 

Posted in Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա

Սեպտեմբերի 5, 6, 12, 13, 19, 20, 26, 27

Ծառին նստած էին 4 թռչուն: Որսորդը հրացանով մեկին խփեց:Քանի՞ թռչուն մնաց ծառի վրա:
2. Երկու հայր են, երկու որդի: Ընդամենը երեք հոգի: Հնարավո՞ր է, թե ոչ:
3. Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:

4. Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված` ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:
5.Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում` կես ժամ ընդմիջումով: Ո՞րքան ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:
6.Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:
7.Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
8.Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
9.Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:
10.Մերիի հայրն ունի 5 աղջիկ. 1. Չաչա, 2. Չեչե, 3.Չիչի, 4.Չոչո: Ի՞ նչ է 5-րդ աղջկա անունը:
11.Շշով հյութն արժի 100 դրամ: Հյութը շշից 80 դրամով թանկ է: Ի՞նչ արժի շիշը:
12.Չորս եղբայրներից յուրաքանչյուրն ունի մեկ քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:
13.Մեկ մատիտն ունի 2 ծայր, երկուսը՝ 4: Քանի՞ ծայր ունի մեկ ու կես մատիտը:
14.Ձեռքերին կա 10 մատ: Քանի՞ մատ կա 10 ձեռքին:
15.Ե՞րբ է սև կատվի համար ավելի հեշտ մտնել տուն:

Ֆլեշմոբի առաջադրանքի լուծում-տեսանյութ

 

 

Posted in Ուսումնական նյութեր

Էշի ձուն

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
— Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո՛ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
— Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
— Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
— Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
— Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ մարդ է հեքիաթի ծերունին: Պատմի՛ր նրա մասին:
  2. Ինչպիսի՞ն էր ծերունու կինը: Նկարի՛ր ծերունուն ու կնոջը:
  3. Դո՛ւրս գրիր ի՞նչ անել հարցին պատասխանող բառերը: