Posted in «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր, Դասարանական օրացույց

Դասարանական օրացույց

696185DC-9887-46C6-8549-370061F8B1F5

Շարունակել կարդալ “Դասարանական օրացույց”

Posted in Մանկավարժական ճամբար, Մուտքի ճամբար

Մուտքի ճամբար. օր երրորդ

Մուտքի ճամբարականներն այսօր մեծ խանդավառությամբ նոր պարերգ սովորեցին, հիշեցին նախորդ օրերին սովորած երգերն ու պարերը, օտար լեզվի խաղերգերը։ Նկարեցինք միասին, զրուցեցինք, պատմեցինք կրթահամալիրից ստացած տպավորությունների մասին։ Հրաժեշտ տվեցինք միմյանց նոր ուսումնական տարվա առաջին օրը՝ օգոստոսի 30-ին, հանդիպելու սպասումով։

This slideshow requires JavaScript.

Posted in Մանկավարժական ճամբար, Մուտքի ճամբար

Մուտքի ճամբար. օր երկրորդ

Այսօր մուտքի ճամբարականները մասնակցեցին ընդհանուր պարապմունքին, նոր երգ սովորեցին, ապա ծանոթացան Paint ծրագրին, նկարչական գործիքներին, դե իսկ վերջում մեզ էր սպասում լողի անսահման հրճվանքը։

This slideshow requires JavaScript.

Posted in Մանկավարժական ճամբար

Օգոստոսի 30-ի ծրագիր

8:50-9:00-Առավոտյան երթուղայինների դիմավորում։ E2B79728-C74F-4DE4-A39F-4C91B31A372D

 

Երթուղիներ

9:00-9:30-Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:00-2019-2020թթ. անելիքների քննարկում։

10:00-10:30-Ամառային զրույց-պատումներ։

10:30-11:30-Ուրախ լողափ՝ Սյուզի Սարգսյան

11:30-12:00-Քայլք դեպի երթուղայինների կանգառներ. տուն ճանապարհում։

 

Posted in Մանկավարժական ճամբար, Մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբար

Ճամբարի աշխատակարգ

Մուտքի ճամբարի սիրելի՜ մասնակիցները վաղ առավոտից հավաքվել էին Արևելյան դպրոցի բակում։ Շուրջբոլորը տիրում էր ճամբարային բարձր տրամադրություն։ Սկզբում ծանոթացանք միմյանց հետ, ապա շրջեցինք դպրոցում, երգեցինք, պարեցինք, լողացինք, խաղացինք և այլն։ Մեզ միացան ուրախ օտար լեզուները։ Ծանոթացանք աշխատանքային գործիքին, իսկ շարունակությունը՝ վաղը…

Սիրով սպասում եմ…

Օր 1-ին՝

 

Օր 3-րդ

Օր 2-րդ

 

Posted in Նախագծեր

Գիտելիքի օր. սեպտեմբերի 1

Օրը՝ սեպտեմբերի 1

Վայրը՝ ընտանեկան միջավայր

Սիրելի՛ սովորող, այս առաջարկ-նախագիծը քեզ համար է։ Ընտրի՛ր քեզ համար հարմար ձևաչափ՝ նշելու Գիտելիքի օրը ընտանեկան միջավայրում։

Գիտելիքի օր. սեպտեմբերի 1

  • «Ծննդյան օրը դպրոցում» նախագիծ (նշի՛ր քո ծննդյան տարեդարձը կրթահամալիրում):

  • Նոր մեդիամիջավայր. կազմակերպում՝

  • Ընտանեկան այցելություններ թանգարաններ, երևանյան զբոսանքներ։

  • Հետաքրքիր ընտանեկան-գիտական ֆիլմի դիտում։

  • Ընտանեկան գիտական ընթերցումներ։ Եթե ընտանիքում, շրջապատում կան մարդիկ, ովքեր կապ ունեն գիտության հետ, պատրաստի՛ր հարցազրույցներ, ռադիոթողարկումներ։

  • Ընտանեկան — հայրենագիտական ճամփորդություններ( Բյուրականի աստղադիտարան, Օրգովի ռադիոդիտակ, Արագած, այլ գիտական-ճանաչողական վայրեր):

  • Հետաքրքիր գիտական գրքերի նվիրում ծնողներից, բարեկամներից…

Առաջարկում ենք օգտվել այս ցանկից։

Յուրաքանչյուր սովորող իր անհատական ուսումնական բլոգում հրապարակում է, թե ինչպես է անցկացրել Գիտելիքի օրն իր ընտանիքում։ Կարող եք նաև հղումն ուղարկել իմ էլհասցեին։

Գրքերի ընտրանի

Արսեն Հյուսնյան

Էմմա Պետրոսյան

Գեղամ Առաքելյան

Posted in Ծնողական սեմինար

Ծնողական հավաք-սեմինար

Օրը՝  սեպտեմբերի 13      D7EF8899-490C-40E6-BE45-A257F0DA4C99

Ժամը` 16։00

Վայրը՝  Արևելյան դպրոց-պարտեզ

Օրակարգ՝

Գայանե Փարվանյան

Անի Մրտեյան