2019թ. մայիսի 13-17
Ծրագիրը՝ Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։
Աջակից՝ ՀՀ ԿԳՆ։
Մասնակիցները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժական աշխատողներ, կրթահամալիրի դպրոցում, ակումբում-խմբում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային, հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության ոլորտի ղեկավար աշխատողներ, մասնագետներ, սովորողների ծնողներ, այլ շահառու-հետաքրքրվողներ։
Խնդիրները՝
- հեղինակային կրթական ծրագրի 2018-2019 ուստարվա արդյունքների ամփոփում.
- 2019-2020 ուստարվա ուսումնական պլանների, կազմակերպման կարգերի, հեղինակային կրթական այլ ծրագրերի ներկայացում.
- Բլեյան կրթական բաց ցանցով գործընկերային նախագծեր։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտերից մեկը՝
ՀՀ մարզերից, Արցախից, Վրաստանից մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:
Աշխատակարգ
Մայիսի 13-17
- Կրթահամալիրի դպրոցներում՝ հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված նախագծային ուսուցման ստուգատես։ Իրականացվող ուսումնական նախագծերը, դպրոցների աշխատակարգերը հրապարակվում են մինչև մայիսի 8-ը։
- Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումներ։
- Վերապատրաստումը հայտարարում, ծրագիրը մշակում-հրապարակում են կրթահամալիրի լաբորատորիաները, մասնախմբերը, մենթոր, նախագծի ղեկավար ուսուցիչները։ Վերապատրաստումն իրականացվում է նախագծային ուսուցման իրական միջավայրում։
- Հեղինակային կրթական ծրագրի 2018-2019 ուսումնական տարվա արդյունքներ՝ ներկայացում, համերգ, ցուցադրություն։
- Քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոնի, հունիսյան ուսումնական-ստուգատեսային ճամբարների, ստուգատեսային նախագծերի նախապատրաստում։
- 3-րդ, 5-րդ, 9-րդ դասարանցիների հմտություն-կարողությունների ներկայացում, ուսումնական արդյունքների ամփոփում։
Մայիսի 14. Մանկավարժական ակումբ
Մայիսի 15. Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի պարապմունքներ
Մայիսի 17.
- Առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
- Ուրբաթ-համերգ, հավաքի ամփոփում
Հրապարակումները
- Հավաքի նախապատրաստման և ընթացքի լուսաբանում՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
- Հավաքի հոդվածներ՝ ուսումնական բլոգներում, «Դպիրում»
- Տեսադասեր՝ ուսումնական բլոգներում, Սեբաստացի TV-ում, «Դպիրում», mskh.am-ում
- Մայիս-օգոստոսի ուսումնական-ճամբարային, ստուգատեսային նախագծեր՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
- 2019-2020-ի ուսումնական փաթեթներ ըստ ուսումնական բնագավառների, ուսումնական նյութերի ժողովածուներ՝ դասավանդողների, լաբորատորիաների բլոգներում, մեդիագրադարանում
Մայիսյան հավաքի օրերին հանձնվող մրցանակները՝
- «Հակոբ Հակոբյան»
- «Ռուդիկ Հարոյան»
- «Վահան Ասատրյան»
- «Աիդա Պետրոսյան»
- «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»
- «Մուտք մանկավարժություն»
- «Գրադարանի աղջիկ»
Հասցե՝ Րաֆֆի 57, հեռ.՝ 010 74 72 46
Էլ. փոստ՝ info@mskh.am
Հավաքի բլոգը՝ maymskh.wordpress.com
Մայիսյան հավաքին ներկայացվելիք նախագծեր՝
- «Ես կարողանում եմ». սովորողի անհատական բլոգներ՝ բլոգավարության փորձեր․ նորամուտ: Վարպետության դաս՝ «Սովորող-սովորեցնող». բլոգավարություն նախագծով երրորդ դասարանցիներից,
- «Առավոտյան ընդհանուր պարապմունքը որպես կրթության բաղադրիչ» հոդված,
- ընտանեկան ջերմող-լաբորատորիա՝ դեղատուն պատուհանագոգին,
- հունիսյան փառատոն՝ «Ծաղիկների երգը» օպերա․ փորձեր,
- մարզական, էստաֆետային ռոդարիական խաղեր, տրիաթլոն:
Երկուշաբթի
Առավոտյան ընդհանուր պարապմունք
Մաթեմատիկա՝ բանավոր համրանք, ժամանակի չափման միավորներ:
Ընթերցանություն՝ Ջ․ Ռոդարի, Դոնալդ Բիսեթ։
11:00-12:00- ՝
- «Սովորող-սովորեցնող». բլոգավարություն, սովորում ենք՝
- ի՞նչ է բլոգը,նպատակը,
- բլոգի կառուցվածքը,
- բլոգի աշխատանքային գործիքներ, տեսակները,
- գործիքների կիրառությունը:
Հռիփսիմե Առաքելյան և ընկերներ՝ բլոգավարություն, վարպետության դաս:
Երեքշաբթի
Առավոտյան ընդհանուր պարապմունք
Մայրենի՝ ընթերցանություն՝ Դոնալդ Բիսեթ
Դասարանական ռադիո. թեմա՝ «Մայիսյան հավաք»՝ բլոգավարություն
Ընտրությամբ գործունեություն
Մաթեմատիկա՝ բանավոր համրանք, ինքնաստուգում
Բլոգավարություն՝ բլոգի աշխատանքային գործիքների կիրառում։
Չորեքշաբթի
Առավոտյան ընդհանուր պարապմունք
Հինգշաբթի
Ընտրությամբ գործունեություն՝ կերպարվեստի ցուցադրություն՝ Տաթև Աթոյան։
11:00-12:00- ՏրիաթլոնԱրևելյան լանջերին՝ Սյուզան Սարգսյան։
Ուրբաթ
Առավոտյան ընդհանուր պարապմունք
11:00-12:00- ջերմոց-լաբորատորիա՝ այց . ծաղիկների խնամք։